Նախագահներն ու ֆուտբոլը. որքա՞նով են օգնում, ինչքանո՞վ են խանգարում ու ե՞րբ են միջամտում
Սովորաբար, նրանք կա՛մ շատ ինտեգրված են ամենամասսայական սպորտում, կա՛մ մաքսիմալ հեռու են պահում իրենց: Նախադեպերը քիչ են կամ գուցե չկան, երբ երկրի նախագահը ֆինանսական ներդրումներ կատարի ֆուտբոլի զարգացման համար: Մեծ մասամբ, ու նաեւ Հայաստանում ֆուտբոլային կառույցները ղեկավարում են օլիգարխները: Գուցե նրանց համար դա բիզնեսի մեկ այլ տարբերակ է, կամ նրանք սիրում են ֆուտբոլն ու գումար ներդնում այն զարգացնելու համար:
Սկսենք ամենաֆուտբոլային երկրից: 2016-ի ամռանը, երբ Արգենտինայի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվեց Չիլիին` ժամանակակից ֆուտբոլի «հայրը»` Լիոնել Մեսսին հայտարարեց, որ ազգային թիմում այլեւս չի խաղալու ու հագից հանում է հավաքականի մարզաշապիկը: Մեսսիի այս հայտարարությունից շատ չանցած, գործին միջամտեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիոն: Նա հեռախոսազրույց ունեցավ Լեոյի հետ, հորդորեց չլսել քննադատներին ու վերադառնալ հավաքական. Մեսսին այժմ հավաքականում է եւ վերադարձից հետո իր գոլերով բազմաթիվ հաղթանակներ է պարգեւել Ալբիսելեստեին (Արգենտինայի հավաքականի ոչ պաշտոնական դիմելաձևն է):
Կարդա նաև
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)