Խորհրդարանական կորդեբալետ. Զոհրաբյանը, Նաղդալյանը, Փաշինյանը անողոք բառակռվում
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ- Եթե Հարկային օրենսգիրքն այս տեսքով ընդունվի, ուրեմն պիտի գրանիտե տապանաքար պատվիրենք, դնենք ՀՀ տնտեսության վրա ու գրենք` վախճանվեց անփառունակ մահով: - Էդ կոռուպցիան Անորսալի Ջո՞նն է, որ չեք կարողանում բռնել: Գամմային բոլոր երանգներով գիտենք կոռուպցիային: |
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ- Որպեսզի չզգաք ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը, խմեք հատապտուղային գինի, մի´ աճեք 40 միլիոնից և հեծանիվ քշեք: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ- Սենսացիոն բան ա ասում` խմեք թրմօղի, հեծանիվ քշեք… բեռներն էլ էշով, չէ՞, տեղափոխենք, վարուցանքն էլ` գութանով անենք, միջքաղաքային տրանսպորտն էլ` ֆայտոնով: Ասենք` Երևան-Դոնի Ռոստով` լյուքս կարգի ֆայտոնը կշարժվի Հանրապետության հրապարակից: |
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ- Էդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունեք` հասկանաք` ինչ ենք ասում: ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ- Մարդ որ քաղաքական որբ ա լինում, ժամանակի ընթացքում դառնում ա քաղաքական բիճ` պապա է ման գալիս: Հա` ճուտ: Մանավանդ որ ջերմոցի վարունգ ա լինում` օլիգապոլիկ պարարտանյութով շինված, բնականաբար մեկումեջ ընդդիմադիր կեցվածք ա ընդունում: ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ- Անկախ նրանից` ով ինչ մեծ բան ունի, պետք չի գլխից վերև թռնել: |
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)