Կորոնավիրուսը կսպանի՞ պոպուլիզմը, թե՞ ավելի կամրացնի այն
Մինչև բժիշկները պայքարում են մարդկային կյանքերի համար, համաճարակաբաններն էլ պատվաստանյութ են փնտրում: Մի բան հստակ է, կորոնավիրուսը փոխելու է աշխարհը՝ այդ թվում՝ քաղաքական առումով: Մի՞թե պոպուլիզմը կորոնավիրուսի հաջորդ զոհը կլինի:
Միջազգային լրատվամիջոցները վերջին շաբանթներին մեկը մյուսին հերթ չտալով գրում են որոշ պոպուլիստ լիդերների ոչ կոմպետենտ, անարդյունավետ և վտանգավոր որոշումների մասին:
Պոպուլիստներին բնորոշ որոշ հատկանիշներ հատկապես ընդգծվել են պանդեմիայի օրերին: Նրանք մերժում են իրականությունը, հանրությանը շեղում հաճախ անիրական տեսություններով և որ ամենավտանգավորն է՝ դանդաղ են գործում:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն իր կառավարության մարդկանց հորդորում էր աշխատանքի և դասի գնալ, որպեսզի տնտեսությունը չտուժի: Դոնալդ Թրամփն էլ վիրուսին չինական անվանումը տալու համար նախ լրատվամիջոցների գլխագրերում հայտնվեց որպես ռասիստ, հետո էլ թվիթերում հավելեց՝ «հենց սրա համար էլ պետք է փակել սահմանները»: Իտալացի ընդդիմադիր պոպուլիստ Մատեո Սալվինին առիթը բաց չթողեց մեղադրելու փախստականներին: Նա առանց որևէ ապացույցի Իտալիայում տարածված վարակը կապեց միգրանտների հետ: Բորիս Ջոնսոնն էլ զգուշացրեց, կգա մի պահ, երբ բոլոր բրիտանացիները կորոնավիրուսով հիվանդ հարազատ կունենան: Մի քանի օր անց պարզ դարձավ՝ Ջոնսոնի մոտ ևս կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կարդացեք նաև.
- Ի՞նչ է պոպուլիզմը Հունաստանում. Ալեքսիս Ցիպրաս
- Ի՞նչ է պոպուլիզմը Իտալիայում. Մատեո Սալվինի
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
Պոպուլիստական կուսակցությունները և քաղաքական գործիչները, կախված նրանից՝ իշխանությունն են ներկայացնում, թե ընդդիմությունը, իրավիճակին տարբեր կերպ են արձագանքում: Պոպուլիզմը չունեցավ մեկ ընդհանուր պատասխան պանդեմիային և հենց այդ պատճառով էլ, որոշ քաղաքագետներ վստահ են, որ կորոնավիրուսը չի սպանի պոպուլիզմը:
Ճգնաժամերը սովորաբար նոր քաղաքական փուլեր են առաջ բերում, սա ևս բացառություն չի լինի: Այս անգամ թշնամին անտեսանելի է և հեշտությամբ չի տեղավորվում պոպուլիստների հիմնական խաղաքարտերի, ասենք օրինակ հակաիսթեբլիշմենթի կամ հակամիգրանտային քաղաքականության մեջ: Այս անգամ մարդիկ վախենում են իրենց կյանքի համար:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Այսօր Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է. ո՞րն է լեգենդար շախմատիստի ֆենոմենը

Գարի Կասպարով․ «Այս գիրքը Տիգրան Պետրոսյանի յուրօրինակ շախմատային կտակն է»

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
