Բոլոր պոպուլիստները նո՞ւյնն են․ ամեն ինչ այդպես չէ
Իհարկե՛ ոչ: Այսօր բարդ ու խճճված քաղաքական դաշտ ունենալու պատճառներից մեկն այն է, որ պոպուլիստ գործիչները չեն հանդուրժում, երբ գաղափարախոսական տիրույթում իրենց հակառակորդների հետ են համեմատում:
Որոշ քաղաքագետներ պնդում են, որ աջ թևին հարող պոպուլիստներին բնորոշ է «բացառելու» քաղաքականությունը: Նրանք «ժողովուրդն» ընդգրկող ընդհանուր շրջանակից բացառում կամ դուրս են թողնում ներգաղթյալներին, էթնիկ փոքրամասնություններին կամ էլ իրենց տեսակետը չկիսող քաղաքացիներին: Այս առումով ձախ թևը ներկայացնող պոպուլիստները «ժողովրդին» բնութագրելու ավելի լայն շրջանակ ունեն:
Կարդացեք նաև․
- Ինչպե՞ս հայտնաբերել պոպուլիստին
- 10 պոպուլիստական միտք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից
- Զելենսկի, Ջոնսոն և Գրիլիո. ո՞րն է պոպուլիստների հաջողության բանաձևը
Ինչո՞ւ են պոպուլիստները հաջողակ մեր օրերում
Գլոբալիզացիա, զանգվածային միգրացիա, աճող անհավասարություն: Այս խնդիրներից յուրաքանչյուրի դեպքում քաղաքական իսթեբլիշմենթի ենթադրյալ ձախողումները պոպուլիստների հիմնական խաղաքարտն են: Վերջին տարիներին բազմաթիվ գործոններ ստեղծում են այն տպավորությունը, կամ այն իրականությունը, թե աշխարհը կառավարում են օլիգարխները, պլուտոկրատները և հանցագործները, որոնք պաշտպանում են ոչ թե ժողովրդի, այլ փոքր շրջանակի շահերը:
250 միլիոն մարդ ամբողջ աշխարհում իրենց քվեներով որոշիչ ձայն են տալիս պոպուլիստներին, որոնք հայտարարում են, թե քաղաքական էլիտայի դեմ են պայքարելու: Պոպուլիստների աճին նպաստում են նաև տնտեսական անկայուն իրավիճակը, արժեքների բախումը, տեխնոլոգիական հեղափոխությունը և այլն:
Այս բոլոր գործոնները պարարտ հող են ստեղծում պոպուլիստների հաջողության համար: Ժամանակակից աշխարհում ճարպիկ քաղաքական գործիչները ժողովրդի անունն արդյունավետորեն օգտագործելով քաղաքական ձեռքբերումներ են ունենում:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում