BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հղիներին` հեռու, տատիկներին` վալերիանկա. սա ոչ հայ

Հղիներին` հեռու, տատիկներին` վալերիանկա. սա ոչ հայեցի գրառում է պոռնոգրաֆիայի, սեքսի և տեսախաղերի մասին

-Ես ընկերուհի ունեմ:
-Հանգստացիր, ես միայն հարցրեցի՝ ազա՞տ է աթոռը:
Վուդի Ալենն իր «Սեր և մահ» ֆիլմում ասում է. «Սեքսն առանց սիրո դատարկ զբաղմունք է, բայց լավագույն դատարկ զբաղմունքներից է»: Այդպե՞ս է իրականում:
Պոռնոն և համակարգչային խաղերը րոպեական հաճույք ստանալու, հանգստանալու, ամեն ինչ հսղկողության տակ պահելու և հաղթելու հնարավորություն են: Իրականում այս ամենը մեզ դարձնում է անհամբեր, տալիս է խաբուսիկ հույսեր, խարխլում է սոցիալիզացիայի  մեր ունակությունը:
Ժամանակակից շատ երեխաներ կարծում են, որ սեքսն ավելի կեղտոտ զբաղմունք է, քան սպանությունը, որովհետև նրանց ծնողներն իրենց թույլ են տալիս դիտել այնպիսի ֆիլմեր, որտեղ մարդիկ սպանում են միմյանց, բայց փոխում են ալիքը, եթե էկրանին մերկ մարմին կամ էրոտիկ տեսարան է հայտնվում: Պոռնոգրաֆիան, որը դեռահասները կարողանում են դիտել համացանցում, ոչ մի կերպ չի փոխում նրանց պատկերացումները սեքսի մասին. այն կեղտոտ զբաղմունք է, որտեղ չկա սեր, չկա էմոցիոնալ մտերմություն:
Այսօր համացանցը հնարավորություն է տալիս պահպանել անձի գաղտնիությունը, յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է պոռնո դիտել առանց sms ծանուցման և գրանցման: Պաշտոնապես դուք պետք է 18 տարեկան լինեք, բայց ո՞վ կստուգի: Պոռնոինդուստրիան այսօր դոֆամին հորմոնի իսկական արտադրամաս է, որն օգնում էմեզ ուրախություն և հաճույք ստանալ: Պոռնոաստղերն էլ այնքան շատ են, որ աշխատանքը սկսելուց մեկ շաբաթ անց նրանց գինը իջնում է: (Սա նույնիսկ անվանում են «նոր աղջկա էֆեկտ». վեբ-տեսախցիկների առջև նստած մարմանավաճառները մեկ շաբաթում ավելի շատ գումար են աշխատում::
New Yorker-ի ծաղրանկարիչ Դեվիդ Սիպրեսը շրջագծել է (բառի ուղիղ իմաստով) պոռնոյի ժամանակակից  խնդիրը: Նա պատկերել է ընտանեկան տեսարան. Պապիկը հանդիմանանքով նայում է որդուն և թոռնիկին, որոնք ընկղմված են իրենց նոութբուքում: Եվ ստորագրություն.
«Երբ երիտասարդ էի, և անձրևին, և ձմռանը 10 մղոն քայլում էի, որպեսզի հասնեմ մոտակա խանութ, որտեղ կարելի է տեսնել անպարկեշտ նկարներ՚. Այո, այն ժամանակ ուրիշ էր»:






Հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն համարում է, որ պոռնո դիտելը հատկապես վնասակար է այն դեռահասների համար, ովքեր դեռևս սեռական փորձ չունեն:
Ինչու՞: Հարցը նրանում է, որ երիտասարդ մարդիկ սկսում են սեքսն ընդունել մեխանիկորեն, ինչպես դիրքերի և գործողությունների հավաքածու, որն իրականացնում են մերկ մարդիկ առանց ռոմանտիկայի, զգացմունքի, հոգևոր մտերմության, շփման, նուրբ հպումների և համբույրների: Սեքսը դիմազրկվում է, և տղամարդու համար իդեալական զուգընկերը դառնում է նա, ում հետ կարելի է սեքսով զբաղվել և ընդարձակվել: Միայն մեծահասակներն են հասկանում, որ պոռնոյի օգնությամբ կարելի է ՙթեթևակի քաղցրացնել՚ կյանքը ֆանտազիաներով, իսկ դեռահասների մոտ այլ է. նրանք ցանկանում են, որպեսզի իրենց կյանքը պոռնոյի պես լինի:
Այդ պատճառով շատ երիտասարդ տղամարդիկ տառապում են «Մադոնան փչացած է» կոմպլեքսով. քանի որ Մադոնան սեր է առանց սեքսի, փչացածը սեքս է առանց սիրո: Նրանք ցանկանում են ողջախոհ կնոջ և փչացած սիրուհիների: Եթե նրանք հանդիպում են նուրբ և սեքսուալ կնոջ, նրանք անհանգստանում են և վանում են կնոջն իրենցից, կարծելով, որ սեքսում չպետք է լինի անձնական ոչինչ: Հասկանալի է, որ այդպիսի մարդկանց մոտ մեծ խնդրները կառուցված են տաք և անձնական հարաբերություններով:
Շնորհիվ բարձր արագության ինտերնետի և հավելվածների հասանելիության պոռնոն դառնում է հասանելի. մեկ սեղմումով և ձեզ հետաքրքրող տեսանյութը կարող եք տեսնել լավ որակով ցանկացած սարքի վրա: Բայց ինչու՞ է այդ բովանդակությունն այդքան պոպուլյար: Ֆիլիպ Զիմբարդոն նշել է մի քանի պատճառ.

Պատճառ 1. Ամաչկոտություն


Մեծամասամբ ամաչկոտության բարձր մակարդակը կախված է թվային տեխնոլոգիաների զարգացմամբ, որոնք մինիմալի են հասցնում մարդկային ուղիղ շփումները, երբ, օրինակ, ցանկություն կա ինչ-որ մեկի հետ զրուցել, գտնել քեզ անհրաժեշտ տեղեկությունը, գնալ խանութ, բանկ, գրադարանից վերցնել հետաքրքիր գիրք և այլն: Բայց համացանցը մարդկանց փոխարեն ամեն ինչ անում է. արագ և անսխալ, առանց իրական շփումների անհրաժեշտության: Հարկ է ընդունել, որ մեր փութկոտ աշխարհում առցանց շփումը ինչ-որ չափով օգնում է ամաչկոտներին մարդկային շփումներ հաստատել:
Անընդհատ զարգացող թվային տեխնոլոգիաները վնասում են մարդկային շփումներին՝ այն դարձնելով ավելի կառուցվածքային և մեխանիկական: Կյանքից հեռանում են անմիջականությունն ու տաքությունը, որոնք թույլ են տալիս զարգացնել և փորձարկել սովորական շփումների ունակությունները. բանակցություններ անցկացնել և նեցուկ լինել քննարկմանը, հասկանալ մարմնի լեզուն և զրուցակցի միմիկան: Սա շատ կարևոր է: Հենց այդպես ենք գտնում նոր ընկերների, այն օժանդակում է նոր մտերմությունների հայտնվելուն:
Արդյունքը տխուր է. անհարմար իրավիճակում հայտնված ամաչկոտ մարդը նսեմացվում է և իրեն ոչ ադեկվատ է պահում: Նույնը տեղի է ունենում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:

Պատճառ 2. Հուլությունը (ապատիան) սեքսի նկատմամբ


Ամուսնական զույգերը ավելի քիչ են սիրով զբաղվում: Համաձայն ընտանիքների ծրագրավորման Ճապոնական ֆեդերացիայի տվյալների, յուրաքանչյուր երրորդ 16-ից 19 տարեկան երեխան չի հետաքրքվում սեքսով (2008 թվականին այդպիսինների քանակն աճել է երկու անգամ) և 10 ամուսնացած  զույգերից 4-ը մեկ ամիս կամ ավել չեն զբաղվել սեքսով: Ճապոնիայում այս ֆենոմենն այնքան է տարծված, որ այդպիսի ասեքսուալ տղամարդկանց անվանում են «սոշոկու դանշի»` խոտակեր:

Պատճառ 3. Տեխնոլոգիաներով տարված և գրգռվածությունից կախված


Քանի որ պոռնոն և համակարգչային խաղերը հաճույքի ամենակարճ ճանապարհն են, մնացածը՝ կանայք, ֆիզիկական պարապմունքները և ուսումը, դառնում է անհետաքրքիր: Բավական է տրվել գայթակղությանը և սեղմել Play: Ընկղմվելով պոռնոյի մեջ, տղաներն իրենց պատկերացնում են հարեմի շեյխեր, համակարգչային խաղերում կարելի է դառնալ հերոս և անտիհերոս, և պատասխանատվություն չկրել՝ սպանելով վիրտուալ աշխարհի մարդկանց:

Պատճառ 4. Փոփոխությունները շրջապատում


Էդինբուրգի համալսարանի մասնագետ-ռեպրոդուկտոլոգ Ռիչարդ Շարպը, համադրելով մի շարք հետազոտություններ, եկել է այն եզրահանգմանը, որ Հյուսիսային Եվրոպայի յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ բնակիչ ունի այնքան քիչ սպերմատոզոիդների քանակ, ինչը կարող է ամլության պատճառ դառնալ։ Որտեղի՞ց են այդպիսի  դրամատիկ, արագ զարգացումները։  Wall Street Journal -ում տպագրված հոդվածում, Շարպը և նրա ավստրալացի գործընկերները սա կապում են հղիության ընթացքում կանանց ծխելու, թեթև քաշով երեխաներ ծնելու, մանուկ հասակում ձեռք բերած ավելորդ քաշի հետ։ Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործումը, շատակերությունը, սթրեսը և նստակյաց կյանքն ազդում են սպերմի որակի վրա։
Եվ սա պատճառների մի չնչին մասն է։ Կան և այլ պատճառներ, որոնք անկառավարելի են։ Վերջին տարիներին մասնագետներն զգուշացնում են շրջակա միջավայրում առկա տարատեսակ քիմիկատների վտանգավորության մասին, որոնք ազդում են մեր հորմոնների վրա․ խոսքը էնդոկրին դեստրուկտորների մասին է։

Պատճառ 5․ Տնտեսության անկում


Բենզինը, կրթությունը և ապրելու պայմանները ժամանակակից երիտասարդների համար թանկ են, քան իրենց ծնողների համար, ովքեր բեյբի-բումի սերնդի ներկայացուցիչներն են։
Զարմանալի չէ, որ 1990-ականների համեմատ կրթության արժեքը  մի քանի անգամ գերազանցել է ինֆլյացիայի մակարդակը, իսկ համակարգիչների, հեռուստացույցների և խաղալիքների գինը նշանակալիորեն էժանացել են։ Այսպես ասած, արևմուտքի ժողովուրդի կյանքը տնտեսական ճգնաժամից հետո թանկացել է, և երիտասարդ սերունը պարտքեր է կուտակում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի։





Վերջին տասնամյակում ավելի է բարդանում միջին խավի վիճակը․ ընկերությունները, որոնք մինչև այդ հպարտանում էին իրենց հաջողություններով, սկսել են խնայել, դիմելով աութսորսինգի աշխատանքային ռեսուրսներին․ արտասահմանցիներին աշխատանքի են ընդունում ցածր աշխատավարձով և միաժամանակ քիչ շահույթ ստանում։ Այո, և միջնակարգ կրթության դիպլոմն էլ այլևս կյանքում մեծ հաջողություններ ունենալու հաղթաթուղթ չէ։ Այսօր նույնիսկ  բարձրագույն կրթությամբ շատ քաղաքացիներ քիչ շանս ունեն այս կյանքում հարմարվելու համար, որը հիրավի վերածվել է անարդյունավետ աշխատանքի․ որքան էլ քարը սարն ի վեր գլորես, այն կրկին ցած կգլորվի։
«Մեր մշակույթն աստիճանաբար կորցնում է ինչ-որ կարևոր բան։ Մենք բոլորս կորցնում ենք քննադատական մտածողության հնարավորությունը, չենք կարողանում հաճույքը հետաձգել, դնել և հասնել լուրջ անհատական և հասարակական նպատակների։  Պետք է ինչ-որ կերպ «պայմանավորվել» տեխնոլոգիաների հետ, թե ինչպես կանենք դա, կախված է մարդկային առողջ հարաբերություններից», - նշում է Ֆիլիպ Զիմբարդոն։
Շատերը կհամաձայնվեն, որ ժամանակակից երիտասարդ տղամարդկանց ինչ-որ բան չի հերիքում։ Վիճակագրությունն իրեն հատուկ անողոքությամբ արձանագրում է, որ տղամարդիկ գործունեության շատ ոլորտներում թերանում են և կորցնում են շատ հմտությունները` աստիճանաբար տեղափոխվելով վիրտուալ իրականություն։ Երբ մարդը ժամանակի մեծ մասը զբաղվում է մի բանով, նա ռիսկի է դիմում «միօրինակ» դառնալ։ Հնարավոր է, որ այդ երիտասարդ մարդիկ, որոնց ծնողները ներողամիտ են նրանց համակարգչային կախվածության հանդեպ, կավարտեն, ինչպես ճապոնացի «խոտակեր», ամբողջությամբ հեռացած իրական կյանքի ուրախություններից, իսկ նրանք, ովքեր չունեն ֆինանասական «անվտանգության բարձիկներ», այդպես էլ չեն կարողանում դիպլոմ ստանալ։ Հնարավոր է, որ մեզ սպասում է հայրազրկության և գործազրկության աճը։ Քիչ եկամուտով գործազուրկ տղամարդկանց թվի աճի հետ միաժամանակ կաճի նաև օրենքի հետ խնդիրները, և վերջիվերջո նրանց կանայք երեխաների հետ կհամալրեն միայնակ մայրերի շարքը։
Երիտասարդ տղամարդկանց հույս է պետք, ոգևորություն և նոր, ավելի արդյունավետ հասարակական նախադրյալներ։ Դրա համար ոչ ոք չի պահանջում արմատապես փոխել հին համակարգը։ Տղամարդկանցից խլելով տղամարդկության մասին իրենց որոշ պատկերացումները. նշանակում է նրանց զրկել «մկանների հետ խաղալու» հնարավորությունից և վերացնել «տղամարդ լինելու» բանաձևը, որը գոյություն ունի այս պահին և որը կարելի միայն ողջունել։ Հասարակությանն անհրաժեշտ է ավելի պարզորոշ և հաղորդակցական տղամարդ, ինքնավստահ, հանգիստ, հուսալի, հարգալից և հարգվող։ Պետք է տղամարդկանց ցույց տալ, որ նրանք գրավիչ և ցանկալի են, այլ ոչ թե «ծախսվող նյութ» են։

Աղբյուրը

Տարածել