BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պոռնոն վնասում է առողջությանը. Դա ճի՞շտ է

Պոռնոն վնասում է առողջությանը. Դա ճի՞շտ է

Ի՞նչը նրանց դուր չի գալիս


Շատ բան: Յուտա նահանգի օրենքում պատճառների մի ամբողջ շարք է, որով պոռնոգրաֆիան պետք է ճանաչել քաղաքացիների առողջությանը վնասակար:
Փաստաթղթում գրված է, որ պոռնոն ստեղծում է «անառողջ սեքսուալ բովանդակություն», աջակցում է ոչ սեռահասուն դեռահասների և երեխաների հիպերսեքսուալությանը, սեքսի մասին ձևավորում է սխալ պատկերացումներ, դերային ընկալումներ: Յուտայում վստահ են, որ աղջիկներին պոռնոգրաֆիան սովորեցնում է, որ կանանց օգտագործում են, իսկ տղաներին սովորեցնում է, որ պետք է օգտագործել կանանց: Բացի այդ, ըստ օրենքի, պոռնոգրաֆիան առաջացնում է սովորություն, էմոցիոնալ ու առողջական խանգարումներ, արդարացնում է սեքսուալ բռնությունը:

Հիմա ինչ, Յուտայում կարգելե՞ն պոռնոգրաֆիան:


Ոչ, չեն արգելի, բայց նահանգը պոռնոգրաֆիայի դեմ կպայքարի այլ միջոցներով և խնդրին «մուլտիդիսցիպլինար մոտեցում» ցույց կտա: Օրինակ, մեծահասակների համար ֆիլմերի դեմ կպայքարեն կրթության միջոցով, կփոխեն պոռնոգրաֆիայի  նկատմամբ վերաբերմունքը:

Պոռնոն իսկապե՞ս կախվածություն է առաջացնում:


Անհայտ է: Փորձագետները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ այն մասին, որ իսկապե՞ս պոռնոն կախվածություն է առաջացնում, թե՞ ոչ: Ամերիկյան հոգեբանական միավորման ախտորոշումների ուղեցույցում և հոգեբանական հիվանդությունների վիճակագրությունում չի հիշատակվում պոռնոգրաֆիայի կախվածության մասին: Ուղեցույցի 5-րդ հրատարակման ժամանակ քննարկվել է «հիպերսեքսուալության խանգարման» մասին: Սակայն, ոչ «հիպերսեքսուալ խանգարումը», ոչ «պոռնոգրաֆիայի կախվածությունը» ուղեցույցում չներառվեցին տվյալների թերի բազայի պատճառով:
Քեմբրիջի համալսարանի իրականացրած հայտնի հետազոտությունը ցույց է տվել, որ կոմպուլսիվ սեքսուալ վարքով մարդկանց ուղեղը արձագանքում է պոռնոգրաֆիայի ցուցադրությանն այնպես, ինչպես թմրամոլների ուղեղը՝ թմրամիջոցներ տեսնելիս: Բացի այդ, հետազոտության արդյունքում ուղիղ տեսքտով ասվում է, որ դա չի նշանակում, որ պոռնոն ինքնուրույն առաջացնում է կախվածություն:

Մարդիկ ընդհանրապես շա՞տ են դիտում պոռնո:


Pornhub-ի տվյալներով, 2015-ին ավելի շատ պոռնո են դիտել ԱՄՆ-ում: Տղամարդիկ կայքում միջինում անցկացնում են 9 րոպե 20 վայրկյան: Բոլորից երկար Pornhub-ում մնում են ֆիլիպինցիները՝ 12 րոպե 45 վայրկյան:
Բացի այդ, պոռնոգրաֆիայի նկատմաբ հետաքրքրությունը կախված է օգտատերերի սեռից և տարիքից: Այսպես, օրինակ, օգտատերերի միայն 24 տոկոսն է կին: Կայքի այցելուների մեծամասնությունը՝ 60 տոկոսը, 34 տարեկանից ցածր են և կայքում ավելի քիչ ժամանակ են անցկացնում, քան 35-ից բարձրները:

Ի՞նչն են այդ դեպքում անվանում «կախվածություն»:


Օրինակ, դեպքերը, երբ մարդիկ հենց իրենք են մտահոգված պոռնոգրաֆիայի քանակից, որն օգտագործում են: Կամ երբ պոռնոդիտումը աշխատավայրում և ընտանիքում խնդիրներ է առաջացնում: Կան տվյալներ, որոնց համաձայն, պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող մարդիկ շաբաթը 11-ից 12 ժամ են ծախսում, որպեսզի համացանցում պոռնո փնտրեն:
Թմրանյութերից «դասական» կախվածության համախտանիշները լավ հայտնի են և նկարագրված են: Պոռնոգրաֆիայից կախվածության համախտանիշը նույնպես նկարագրված է: Հիշատակվում են նաև պոռնոգրաֆիայի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը և շրջապատից այն թաքցնելու փորձերը, պոռնոգրաֆիայի պատճառով առաջացած խնդիրները գումարի և օրենքի հետ, «ժամերը, երբեմն օրերը, որոնք կորչել են» այդպիսի նյութերի դիտման պատճառով, միայնության զգացումը և մտերիմ հարաբերությունները հաստատելու անընդունակությունը, կոմպուլսիվ ձեռնաշարժության պատճառով առաջացած ֆիզիկական վնասվածքները:
Համացանցում կան բազմաթիվ թեստեր, որոնք կօգնեն որոշել պոռնոգրաֆիայից կախվածությունը և դրա մակարդակը: Ինչպես ինտերնետային մյուս թեստերին, սրանց նույնպես պետք է մեծ զգուշավորությամբ վերաբերել: Ճշգրիտ տվյալների համար անհրաժեշտ է դիմել հոգեբանին:


Կարդացեք նաև.



Ինչպիսի՞ այլ պահանջներ կան պոռնոգրաֆիայի դեմ


Հոգեբանների կարծիքով, պոռնոգրաֆիան կարող է սեքսի մասին ձևավորել անիրական պատկերացումներ, մարդիկ այլ կերպ կարող են ընկալել կանանց: Պոռնոյում գերիշխում  է ագրեսիան, իշխանությունը և այլ մարդուն կառավարելու երևույթը, այդ պատճառով դիտողների մոտ կարող են ջնջվել համաձայնության, բռնության և հաճույքի միջև հասկացությունները:

Այսինքն պոռնոդիտումը մարդկանց բռնակա՞լ է դարձնում


Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոռնոգրաֆիան սեքսուալ բռնության չի տանում, և այդ փոխկապակցվածությունը չափազանցված է: Բացի այդ, փաստարկ կա, որ պոռնոգրաֆիան սեքսուալ ագրեսիայի կարող է դրդրել նրան, ով արդեն հակված է բռնության:

Առողջության մասին պարզաբանեցինք, իսկ բարոյականության անկմա՞ն:


Դա ամբողջությամբ պարզ չէ, չնայած այդ թեմայով գիտական աշխատանքներ կան: Ըստ մի հետազոտության, որ պոռնոֆիլմեր դիտողներն ավելի հակված են անբարոյական վարքին: Բացի այդ, բարոյականությունը և «թույլատրելիի»  հասկացությունը խիստ տարբերվում են տարբեր մշակույթներում:

MEDUZA

Տարածել