FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Պոռնոգրաֆիայի պատմությունը. 8 քայլ Հին Ասիայից մին

Պոռնոգրաֆիայի պատմությունը. 8 քայլ Հին Ասիայից մինչև համացանց (ՄԱՍ 2)

 Պոմպեյի պեղումները և Վիկտորիանական բարոյականությունը


Ժամանակաշրջան. 1837-1901թթ.


Թիրախային խումբը. Հասուն տղամարդիկ


Ընդհանուր մշակութային ընկալումից պոռնոգրաֆիան անջատվեց, երբ այն սկսեցին պիտակավորել: Պոռնոգրաֆիան Վիտկորիանական շրջանի հայտնագործությունն է: Պոռնոգրաֆիայի կոնցեպտը այլ մշակույթներում մեծ մասամբ պարզապես չկա:
Հին հունական «պոռնոգրաֆիա» տերմինը միայն 1857 թվականին հայտնվեց անգլերեն բառարանում, որը բժշկական մի հոդվածում բնութագրվում էր չեզոք իմաստով և արտացոլում էր պոռնկության խնդիրը։ Բացասական ընկալում ստացավ 5 տարի անց և այդպես ամրագրվեց Ուեբսթերի բառարանում: Դա մշակութային շրջանակները հաստատելու փորձ էր:
Այդ ժամանակների պատմության մեջ կարևոր դեր խաղաց Պոմպեյի բացահայտունը: Պարզվեց, որ անտիկ աշխարհը հագեցած էր անպարկեշտություններով: Հռոմեացիների տներում բաց տեսարաններով  նկարները սովորական երևույթ էին: Դրանք փակցված էին սենյակի բոլոր պատերին: Եթե դուք հին պոմպեյցի լինեիք, ձեր տան հյուրասենյակում կլիներ մի պոռնոգրաֆիկ նկարներ, և դուք կհամարվեիք վատ ճաշակով մարդ, որը չի տարբերում հասարակական արժեքները: Հռոմեացիների համար ֆալոսի պաշտամունքը հանուն հաջողության էր: Ի դեպ, ոչ մի գրքում, որը համարվում է ժամականակից կրոնական մշակույթի սիմվոլ, (օրինակ` Աստվածաշնչում), նշում չկա, որ այս ամենն անընդունելի է:
Պոմպեյի բացահայտումը վտանգի տակ դրեց մեր գիտելիքները հին աշխարհի մասին: Հնագետները ստիպված էին ազատվել փաստերից: Գտածոները չէր կարելի ոչնչնացնել, և այն ամենն, ինչ համարեցին անպարկեշտ` առանձնացրին արվեստի յուրահատուկ բաժնում և թաքցրեցին Նեապոլի միջազգային հնագիտական թանգարանի պահոցներում։ Այդպես էլ հայտնվեց պոռնոգրաֆիան:


Տեսախցիկների հայտնագործումը և գունավորին անցնելը


Ժամանակաշրջան. 1890-1940թթ.


Թիրախային խումբը. Երկու սեռի հասուն մարդիկ


Կինոյի հայտնագործումը հնարավորություն տվեց, որ պոռնոգրաֆիան ցույց տա մարմնի շարժումները, սեռական օրգանների շփումները, անպարկեշտ մանրամասնությունները` խոշոր պլանով: Պոռնոֆիլմերը հայտնվեցին 20-րդ սկզբին: Համարվում է, որ այդ բիզնեսը զարգացել է 1904 թվականին:
Հիմնականում պոռնոֆիլմեր էին նկարահանում Գերմանիայում, Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայում: ԱՄՆ-ում պոռնոֆիլմերը ստեղծում էին միմիայն գործի մասնագետները: Ստուդիայի անձնակազմը ազատ օգտվում էր սարքավորումներից, արևային տեսարաններով պոռնոֆիլմերն էլ կարելի էր նկարել ամբողջ տարին: Այդ պատճառով Հոլիվուդում բլյու-մուվի որակը ավելի բարձր էր, քան Նյու-Յորքում, որտեղ  ստուդիաները քիչ ռեսուրսներ ունեին: Ի դեպ, ֆիլմերում երաժշտություն չկար:
Գրող Լինդա Ուիլյամսը նշում է. «Պոռնոֆիլմերը ընդհատակում էին և, բարեբախտաբար, պաշտոնական մշակույթի մաս չէին համարվում: Հետևաբար դրանք չեն բարեփոխվել, որովհետև քննադատներ չկային, որոնք կասեին, որ պետք է սյուժեն փոխել կամ զարգացնել: Եվ որ ամենակարևորն է` կանայք չէին նայում դրանք»: Քանի դեռ պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմերը դիտում էին փոքր խմբերով տղամարդիկ, այդ ժանրի ֆիլմի վրա աչք էին փակում: Սակայն երբ արգելված ֆիլմերը մեծ էկրանին հայտնվեցին, ակտիվացան նաև գրաքննադատները: Ի պատասխան` կինոարտադրությունը ստեղծեց իր տասը պատվիրանները. Հեյսի կոդեքս՝ կինեմատոգրաֆի օրենքը, որը որոշում է, թե ինչ է պետք ցույց տալ հասարակությանը, ինչը`ոչ: Կինոթատրոններում սովորական դարձավ ոստիկանների ներկայությունը: Պոռնոգրաֆիայի պարադոքսը դարձավ այն, որ դրա դեմ պայքարը հառակ արդյունք տվեց. այն ավելի ու ավելի տարածվեց։
40 տարիների ընթացքում պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր սկսեցին նկարել նաև սիրահար զույգերը։ Փոքրիկ տեսախցիկ գնելը դժվար չէր: Որոշ զույգեր տանը պոռնոֆիլմ էին նկարում և ցույց էին տալիս միայն իրենց ընկերներին: Մաֆիան էլ գնում ու վաճառում էր դրանք:
Ֆիլմերն ավելի շոշափելի դարձրին պոռնոգրաֆիան: Պոռնոֆիլմի հայտնիությունը կախված էր նրանից, թե որքան ակտիվ գրաքննության կենթարկեին այն: Ազատ վաթսունականները հարստություն բերեցին պոռնոարտադրողներին, ճանաչում՝ ռեժիսորներին և դերասաններին: Սակայն սկանդալային ֆիլմերը մեծ էկրաններին հայտնվեցին հաջորդ տասնամյակում:

 Օրինական պոռնոդերասաններն ԱՄՆ-ում


Ժամանակաշրջան. 1970-1980-ականների սկիզբ


Թիրախային խումբը. Խառը


Կինեմատոգրաֆը Ամերիկայում վաթսունականներին պարտվեց սոցիալական նվաճումներին. 70-ականներին մեյնսթրիմային կինոն լցված էր բռնության և անբարոյականության տեսարաններով։ 1969 թվականին Դանիան օրինականացրեց պոռնոգրաֆիայի բոլոր տեսակները։
Պոռնոգրաֆիան անսպասելիորեն բոլորին ճանաչելի դարձրեց «Խորը կոկորդ» լիամետրաժ ֆիլմը (61ր., 1972)։ Ռեժիսոր Ջերրի Ջերարդի այդ ֆիլմը ռեկորդակիր է հավաքած գումարներով: Այն պոռնոֆիլմը դարձրել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք գիտենք։ Մանհեթենեի New World Cinema կինոթատրոնում ֆիլմը ցուցադրվել է մեկ տարի, այն գովազդել են հայտնի մարդիկ, օրինակ` Ջեք Նիկոլսոնը։
Եթե այդ տարիները հիպպիների դարաշրջանը չլիներ, հազիվ թե պոռնոռեժիսորները հաջողության հասնեին։ Առաջին անգամ կինոէկրանին ցուցադրվել է օրալ սեքս։ Մեկ այլ` «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի նվաճումը պոռնոգրաֆիական տեսարանների հայտնվելն է մեյնսթրիմային կինոյում։
Ամերիկյան պոռնոինդուստրիայի բյուջեն այդ ընթացքում աճեց։ 1970 թվականին Ամերիկայում 900 կինոթատրոն կար մեծահասակների համար։ 1977 թվականին դրանք 200-ն էին։ Այդ պահից պոռնոֆիլմերը սկսեցին տարածվել որպես վիդեոարտադրանք։

Համացանց


Ժամանակաշրջան. 1990-ականների վերջից մինչև մեր օրերը


Թիրախային խումբը. Համացանցի օգտատերեր


Շատ պատմելու բան չկա՝ բոլորն էլ տեղյակ են իրադարձություններին։ 20-րդ դարավերջին պոռնոգրաֆիան դարձավ անվերահսկելի և անցնելով արգելքները, թվային ազդանշանի տեսքով հասավ բոլորի տները։ Հայտնվեց նոր ժանր՝ սեքսթեյփ, հոմ-մեյդ աստղեր, որոնց տեսանյութերն իբր հայտնվել են չար մարդկանց ձեռքին և տարածվել են։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ  ՍԵՔՍԹԵՅՓԵՐԸ


Սեքսթեյփերը դարձել են դեղին լրատվամիջոցներ։ Հենց այդպիսի տեսանյութերն են հետաքրքրում իմպոտենտներին: Կան շատ թանկ կայքեր, որոնք նվիրված են աստղերի մասնակցությամբ սեքսթեյփերին։ Ովքեր չեն կարող շատ գումար վճարել, դիտում են փոխարինողներին մասնակցությամբ նկարված պոռնոֆիլմերը ։
Պոռնոարտադրության վերջին նվաճումը 3D ֆորմատն է։ Մարկ Դորսելը 2013 թվականին նկարահանեց «Կամասուտրա» լիամետրաժ ֆիլմը, բայց այն չդարձավ առաջինը։ Ֆիլմի նկարահանման ընթացքում հայտնվեցին «Octopussy 3D: A XXX Parody» և «Whorrie Potter and the Sorcerer's Balls» ֆիլմերը։
 

Առաջին մասն այստեղ


Furfur

Տարածել