Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի ընտանեկան իդիլիա
-Եթե ամփոփելու լինեք ստեղծագործական այս փուլը, ինչի՞ եք հասել ու դեռ կձգտեք:
Լիլիթ- Ես անձամբ իմ փորձից համարում եմ, որ աշխատանքային այս փուլը դեռ նոր եմ սկսել: Առաջին փուլը համարում եմ վերջին 5 տարին, երբ մուտք եմ գործել հեռուստատեսություն: Այն ինձ տվեց նախ հիանալի աշխատանքային փորձ, նոր մարդիկ նոր դժվարություններ, ինչու` ոչ նաև հիասթափություններ, կամքի ուժ և ամենակարևորը` ինքնահաստատված մարդ դարձրեց: Վերջին շրջանում նաև հաջողված ամուսնություն, ընտանիք, մեծ սեր և մի քանի ամսից ընտանիքում համալրում: Այնպես, որ այն ամենը ինչ ես կարող էի հասցնել անել իմ աշխատանքային առաջին փուլում, համարում եմ արված:
Վահե- Ամփոփելու համար պետք է ասեմ, որ կարող էր ավելի լավը լինել: Շատ ժամանակ է պետք այն ամենի համար, ինչ պետք է անեմ, կամ ինչ-որ կուզենայի անել: Ապագայի համար երկուսս էլ մեծ ծրագրեր ունենք երկուսով: Ամեն ինչ անելու ենք, որ մեր նպատակներին լավագույն դեպքում 75, վատագույն դեպքում` 75 տոկոսով հասնենք:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան