Ճամփորդություն դեպի Պորտո` Պորտուգալիայի երկրորդ քաղաքը Լիսաբոնից հետո
Շշերն ուրախ իրար են խփվում. վիսկի, պաստիս, կարմիր կամ սպիտակ Մարտինի. Ֆրանսիայում ախորժաբեր ըմպելիք ճաշակելու ժամն է.
- Չէ՜, շնորհակալ եմ, ես պորտո եմ նախընտրում:
Պորտո: Գեղեցիկ անուն է, կլոր ու տաք о-ով, որ զգում ես կոկորդումդ: Գինու պիտակի սպիտակ ֆոնի վրա առանձնանում է սև, առեղծվածային մի սիլուետ. Սենդմենն է` իր թիկնոցով ու սոմբրերոյով: Կամ էլ Պորտո Կրուս անունն է, որ տարաշխարհիկ հնչողություն ունի, ինչպես հեռավոր մի երկիր: Այս ապրանքանիշի գովազդային նշանաբանը` «երկիր, որտեղ սևը գույն է», ասես, ընդգծում է Պորտո Կրուսի ամբողջովին սև, բայց ներսում գունային բազմազանություն ամփոփող շշերի առեղծվածը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան