FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Դեպրեսիա սեքսից հետո․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է այն առա

Դեպրեսիա սեքսից հետո․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է այն առաջանում

Աշխարհն այնքան է տարված նրանով, թե որքան հաճախ, որտեղ և երբ են մարդիկ սեքսով զբաղվում, որ դրանից հետո առաջացած վիճակին քիչ ուշադրություն են դարձնում։ Սակայն սեքսից հետո տխրության զգացումը բացառիկ երևույթ չէ։ Դրա տակ շատ հաճախ հասկանում են  պոստկոիտալ դեպրեսիա։

Պոստկոիտալ դեպրեսիան տերմին է, որով նկարագրում են սեքսից հետո առաջացած լացկանության, տխրության, մելանխոլիայի, տագնապի և ագրեսիվության զգացումը։

Սեքս-թերապևտ Դենիզ Նոուլզը բացատրում է, որ այդպիսի իրավիճակները միշտ կապված չեն զուգընկերների միջև եղած վատ հարաբերությունների կամ հոգեբանական տրավմաների հետ։ Այն կարող է օրգանիզմում հորմոնների թռիչքի արդյունքը լինել (էնդորֆինի, օքսիտոցինի)։
Օրգազմի շնորհիվ օրգանիզմում երջանկության հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է, բայց հետո այն սկսում է իջնել։ Դա տեղի է ունենում ինտիմ մտերմության ավարտից հետ, որն ասոցացվում է հաճույքի հետ։ Այստեղից էլ առաջանում է տխրությունը։
Նոուլզն ընդգծում է, որ պոստկոիտալ դեպրեսիայի հակված են կանայք և որոշ տղամարդիկ։ Բայց նաև ցույց է տալիս, որ սա կենսաբանական գործընթաց է, որն այս կամ այն կերպ առաջանում է շատ մարդկանց մոտ։

Նրա խոսքը հաստատում է հետազոտությունը։ Պարզվել է, որ կանանց 46 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ պոստկոիտալ դեպրեսիա են ունեցել։ Գիտնականները բացահայտել են նաև, որ դրանք ոչ մի կերպ կապված չեն եղել հարաբերություններում մտերմության մակարդակի հետ։


Կարդացեք նաև․



Չնայած նրան, որ սեքսից հետո ընկճվածությունը կարող է բոլորովին բնական երևույթ լինել, երբեմն պետք է ուշադրություն դարձնել դրա վրա։ Օրինակ, եթե հաճախակի եք սեքսից հետո ընկճվածության զգացում ունենում։ Ավելի վաղ արված հետազոտության, պոստկոիտալ դեպրեսիան, որը ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում, կարող է անցյալում տեղի ունեցած սեքսուալ բռնության արդյունք լինել։
Բացի այդ, այն ամեն դեպքում կարող է համարվել հարաբերություններում առկա խնդիրների նշան։ Այնպես որ, եթե սեքսից հետո հաճախակի եք տխուր լինում, պետք է դիմել հոգեբանին կամ սեքսոլոգին։

LIFEHACKER

Տարածել