Ինչպե՞ս ստեղծվեց «Քեզ համար, Հայաստան» երգը. պատմում է Ազնավուրը (տեսանյութ)
«Քո գարունները կբացվեն նորից, քո լավ օրերը կվերդառնան, ձմռան ցրտից, դժոխքից հետո, քո կենաց ծառը կծաղկի՝ քեզ համար, Հայաստան»։ Սա Ազնավուրը գրեց հայրենիքի հետ պատահած դժբախտության լուրն առնելու օրը: Ջոնի Հոլիդեյ, Նանա Մուսկուրի, Ժիլբեր Բեկո, Պատրիսիա Կաս. ֆրանսիայի ամենահեղինակավոր 89 մեդիադեմք՝ հաղորդավարից մինչև երաժիշտ ու դերասան երգեցին Հայաստանի համար: Սինգլը վաճառվեց ավելի քան 2 մլն օրինակ:
Կարդացեք նաև.
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
- newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- Ֆրանսիացիների «Ֆրենկ Սինատրա». Շառլին այսպես էին կոչում
Մի գիշերում ստեղծված ու մի օրում նկարահանված երգի տեսահոլովակը հենց առաջին շաբաթում՝ 1989-ի փետրվարի 11-ին, հիթ դարձավ. ֆրանսիական երգերի լավագույն հիսունի առաջին հորիզոնականը զբաղեցրեց և ուղիղ տասն ամիս պահպանեց դիրքը: Ազնավուրի պատանեկան ընկերը՝ Ժան Էկյանը, հուզմունքով է մտաբերում այդ շրջանը: Ասում է՝ Ազնավուրը ցնցված էր:
Կարճ ժամանակ անց նույն կերպ միավորվեցին նաև իտալացի երգիչները: Pour toi Arménie-ն դարձավ «Per te Armenia» , այնուհետև՝ «Քեզ համար, Հայաստան», իսկ 31 տարի հետո ոտքի կանգած Գյումրին, Սպիտակն ու ամբողջ Հայաստանը երգում է «Ազնավուր, քեզ համար»:
[embed]https://youtu.be/-BXz54-KjxE[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)