BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պոզները պատմել է՝ ինչպես է Լուկաշենկոն արձագանքել

Պոզները պատմել է՝ ինչպես է Լուկաշենկոն արձագանքել իր քննադատությանը 25 տարի առաջ

newmag-y-n

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին մոտ 25 տարվա վաղեմության քննադատության և դրան հաջորդած արձագանքի մասին։ Գրառումը հրապարակվել է «Պոզներ Online» կայքում՝ անձնական սյունյակում։

Ըստ Պոզների՝ դեպքը տեղի է ունեցել Լուկաշենկոյի հետ 20 ռուսաստանցի լրագրողի հանդիպման ժամանակ, որի կազմակերպիչը ռուսական Առաջին հեռուստաալիքի տնօրենների խորհրդի այն ժամանակվա փոխնախագահ Բորիս Բերեզովսկին էր։ Ընթրիքի ժամանակ հյուրերին առաջարկվել է բաժակ բարձրացնել «լավ ընդունելության» համար։

«Լավ եմ հիշում՝ ինչ ասացի, երբ հերթն ինձ հասավ։ Ասացի․ «Մայրս ինձ սովորեցրել է, որ երբ որևէ մեկի հետ հաց ես կիսում, այդ մարդու մասին կամ լավ պետք է խոսես, կամ լռես։ Ուստի, ես ոչինչ չեմ ասի»։ Ասացի և նստեցի»,- նշել է նա։

Պոզները հիշում է, որ ի պատասխան Լուկաշենկոն «միայն խոսուն հայացք նետեց», բայց ոչինչ չասաց, իսկ Բերեզովսկին «նյարդայնացած էր և փորձում էր հարթել» նրա խոսքերը։ Սյունյակում Պոզները նաև քննադատել է Լուկաշենկոյի քաղաքականությունը՝ նշելով, որ վերջինիս օրոք Բելառուսը վերածվել է ոստիկանական պետության։

«Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրանետ մեքենաներ, խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց ծեծ, լրագրողների ձերբակալություններ՝ այս ամենը մի համոզման է հանգեցնում՝ Բելառուսը Լուկաշենկոյի օրոք վերածվել է ոստիկանական պետության»,- գրել է Պոզները՝ առաջարկելով, որ Ռուսաստանը վերանայի իր հարաբերությունները Բելառուսի ղեկավարի հետ։

Ըստ լրագրողի ՝ դա «կվկայի այն մասին, որ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ով կհամարվի իր դաշնակիցը»։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

ՄԱԿ-ի արձանագրմամբ՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 6000 մարդ, այդ թվում՝ պատահական անցորդներ և անչափահասներ:

panarmenian.net

Տարածել

Հանձնվել չկա՛
Հանձնվել չկա՛

Անի Քոչար

2900 ֏

Նկարագրություն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։