Հղիության 9 ամիսը՝ 4 րոպեում. Բացառիկ տեսանյութը դարձել է սոցցանցերի հիթ
Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի հետ:
Թե ինչպես է կատարվում բեղմնավորումը, զարգանում սաղմը, կազմավորվում պտուղը, ձևավորվում պտղի նյարդային հյուսվածքներն ու օրգանները և ինչպես է այդ հրաշքը լույս աշխարհ գալիս...
Ֆեյսբուքում Viral Thread մեդիա ընկերության պատրաստած անիմացիոն տեսանյութը մի քանի օրում դիտել են 165 հազարից ավելի օգտատեր և այն տարածել է մոտ կես միլիոն մարդ, ինչը դարձել է մայրիկների շրջանում նոր հիթ:
http://www.facebook.com/363765800431935/videos/631302687011577/?fref=nf
Կարդա նաև
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)