Հագուստ փորիկի համար. Ինչպե՞ս պետք է հագնվեն հղիները
Հղիների հագուստը ոչ միայն գեղեցիկ, այլև չափազանց հարմար պետք է լինի: Աշնանային ու ձմեռային վերարկուներն ամենադժվար ընտրվող վերնահագուստն են հղիների համար: ]
Դիզայներներից շատերն առաջարկում են այնպիսի վերարկուներ, որոնք հնարավոր կլինի կրել նաև հղիությունից հետո:
Փորի հատվածի լայնությունը կարելի է փոքրացնել, օրինակ, գոտիով:
Հղիները սովորաբար մրսկան չեն, բայց մոդայիկներն ու մորթիասերները կարող են ձմռան համար ընտրել մուշտակներ: 2015-16 թթ. նորաձևությունը թելադրում է հատկապես ընտրել լայն ձևվածքներով կարճ մուշտակներ:
Բացի այդ՝ կարճ մուշտակներն ավելի հարմար են:
Վերնահագուստը կարող է լինել մեկը, բայց ամենօրյա գեղեցիկ ու հարմար համադրություններ ընտրելը հղիների համար նույնպես բարդ է: Հղիության առաջին ամիսներին, երբ փորիկը դեռ մեծ չէ, կարելի է ընտրել ջինսից և կտորից տաբատներ ու դրանք կրել տրիկոտաժից բլուզներով:
Ավելի մեծ ժամկետում կարելի է ընտրել լեգինս՝ բնական գործվածքներից, և վերնաշապիկ:
Գունային սահմանափակումներ հղիների համար չկան: Բայց աշնանային լավագույն ու նորաձև գույները բոսորագույնը, ոսկեգույնը, նարնջագույնը, կարմիրը և, իհարկե, սևն են: Հղիների համար նախատեսված հագուստի նյութերն ու գործվածքները պետք է լինեն հնարավորինս բնական:
[gallery columns="8" ids="29104,29105,29106,29107,29108,29109,29111,29112,29113,29114,29115,29116"]