Իրավական քայլերը` վարչապետի հրաժարականից հետո
Սահմանադրության 158-րդ հոդվածում թվարկվում են դեպքերը, թե երբ է կառավարությունը հրաժարական ներկայացնում: Դրանց մեջ է նաև վարչապետի հրաժարականը:
ՀՈԴՎԱԾ 158. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը .... վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Որքա՞ն կարող է թափուր մնալ վարչապետի պաշտոնը: Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ ժամկետ է նշում: Վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7 օրում Ազգային ժողովի խմբակցություններն առաջադրում են վարչապետի թեկնածուներ: Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Չընտրվելու դեպքում Սահմանադրությունը ևս յոթ օր է նախատեսում:
ՀՈԴՎԱԾ 149. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը