BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Էրդողան. Սևերը գրանցել են 41

[ Արեվելյան խոհանոց ] Էրդողան. Սևերը գրանցել են 41-րդ գաղտնի քայլը

Հարյուրամյակ: 2015: Այս թիվը վերջին տասնամյակում թուրքերի և առաջին հերթին Թուրքիայի ղեկավարության համար ճակատագրական նշանակություն է ստացել, կարծես մի տեսակ փորձության տարեթիվ լինի: Թուրքիայում կարծում են, որ եթե 2015-ի «փորձությունը» հաջողությամբ անցնեն, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման վտանգն անցած կլինի: Պարադոքսալ է, բայց Թուրքիայում 2015 թվականը ավելի են կարևորում, քան Հայաստանում: Հայերի համար 2015-ը կարևոր տարեթիվ է, բայց ոչ ճանաչման և արդարության հաստատման վերջնակետ:
2015-ի և հատկապես ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ Թուրքիան ավելի գործուն քայլեր է անելու: Դեռևս 2012 թվականին հայտնի դարձավ Դավութօղլուի «2015-ի գաղտնի ծրագրի» մասին: Դրա բացահայտված մասում հիմնականում ցուցումներ էին Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին: Թուրք դիվանագետները աշխարհի տարբեր երկրներում պետք է կազմակերպեին միջոցառումներ, դրանց հրավիրեին հայկական սփյուռքի ներկայացուցիչների, նրանց հետ կապեր հաստատեին և բանակցեին հայկական պահանջների շուրջ: Գլխավոր նպատակը հայկական տարբեր շրջանակների ակնկալիքներին ծանոթանալն էր: Պակաս նշանակություն չուներ նաև սեպարատ բանակցությունների մեջ ներգրավել Հայաստանն ու սփյուռքը և դրանով իսկ պառակտում մտցնել երկուսի միջև:
Այս տարվա ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունը քողարկված մերժողական էր, բայց, այդուհանդերձ, Թուրքիայի համար աննախադեպ էր: Այս հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ 2015-ին Էրդողանից պետք է ավելին սպասել:
Շատ է խոսվում, որ Էրդողանը կարող է ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ: Բայց իրատեսակա՞ն է դա: 2015 թվականի երկրորդ կեսին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակը Էրդողանին թույլ կտա փոխել սահմանադրությունը և Թուրքիան դարձնել նախագահական պետություն: Սա կենսական նշանակություն ունի նախագահ Էրդողանի համար, որովհետև այժմյան սահմանադրությամբ իշխանության ղեկը վարչապետի ձեռքին է: Ապրիլի 24-ին Հայաստան գալով՝ Էրդողանը կդիմի լուրջ ռիսկի, քանի որ նրա ընտրազանգվածի զգալի մասը ձայնը կտա ազգայնական ընդդիմությանը:






Քիչ հավանական է, որ Էրդողանը ապրիլի 24-ին անձամբ այցելեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բայց չարժեր նաև բացառել: Չէ՞ որ մի քանի տարի առաջ էլ դժվար էր պատկերացնել թուրք-քրդական հաշտեցման հաջող գործընթաց, սակայն դա այժմ իրականություն է:
Ավելի հավանական է, որ ապրիլի 24-ին Թուրքիայից Երևան ժամանի պատվիրակություն, ասենք, մշակույթի նախարարի գլխավորությամբ և ծաղկեպսակ դնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Դա միջազգային հանրությունը կդիտի որպես թուրքական իշխանության մեծ և կարևոր քայլ, իսկ Էրդողանը ջրից չոր դուրս կգա: Կամ Հայաստան այցելեն քրդերին ներկայացնող «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները, որոնք բազմիցս հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Նրանք իրենց հետ կարող են բերել Էրդողանի 2015 թվականի ուղերձը հայ ժողովրդին:
Քայլերը կարող են լինել տարբեր, սակայն տրամաբանությունը մեկն է. այնպես անել, որ 2015-ին աշխարհը Թուրքիային դիտի որպես 100 տարի անց վերափոխված և իր պատմությանն առերեսվող պետություն: Այնպես անել, որ Թուրքիայի ներսում հասարակության դժգոհությունը լինի մինիմալ, Էդողանի և նրա կուսակցության վարկանիշն էլ չտուժի:

Տարածել