Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Հոդվածներ

Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսան

Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսանյութ)

02/07/2025

newmag-y-n

Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավոր Profal Group-ի տնօրեն Էդգար Ավետիսյանը պատմել է իր գրադարանի ամենա-ամենագրքերի մասին։ Էդգար Ավետիսյանը ներկայացրել է, թե որ գիրքը երբեք ոչ մեկին չի տա, ի՞նչ գիրք է կարդում այս պահին ու ինչ գիրք խորհուրդ կտա բոլոր երիտասարդներին։

Նվեր ստացած վերջին գիրքը

Վերջին նվեր ստացած գիրքս Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» գիրքն է։ Կոլեգաներս են նվիրել։ Դեռ չեմ հասցրել կարդալ, բայց պարտադիր կարդալու եմ, կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի։

Գիրք, որ երբեք ոչ մեկին չեք տա

Չունեմ այնպիսի գիրք, որը ոչ մեկին չեմ տա։ Կարծում եմ՝ ցանկացած գիրք պետք է կիսել բոլոր ընթերցասեր ընկերների հետ։ Ինքս էլ ժամանակ առ ժամանակ կիսվում եմ այն գրքերով, որոնք շատ եմ հավանում, խորհուրդ եմ տալիս ընկերներիս ու նվիրում եմ։

Գիրք, որ մանկությունից Ձեզ հետ է

Դա Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքն է։ Կարծում եմ, որ այն բոլորը պետք է կարդան մանկության տարիքում ու նաև առհասարակ կյանքի ընթացքում, քանի որ տարբեր փուլերում այլ կերպ ես ընկալում։


Գիրք, որի խորհուրդները կիրառում եք բիզնեսում

Վերջին տարիներին ավելի շատ կարդում եմ բիզնես ուղղվածության գրքեր, քան գեղարվեստական։ Կնշեմ Բրայան Թրեյսիի «Դարձի՛ր խելացի» գիրքը։ Շատ հետաքրիքր գիրք է, խորհուրդ կտամ բիզնեսմեններին ու թոփ մենեջերներին։ Շատ է օգնում ճիշտ որոշումներ կայացնել։

Գիրք, որ խորհուրդ կտաք երիտասարդներին

Գիրքը, որից երբևէ ամենաշատն եմ երբևէ տպավորվել, Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները» գիրքն է։ Այն փոխում է աշխարհայացքը քաղաքականության, ազգերի, որոշումների մասին։

Գիրք, որն ընտրել եք գրավիչ շապիկի համար

Առհասարակ չեմ ընտրում գիրքը կազմի համար։ Բայց վերջերս գնել եմ Միսաք Մանուշյանի մասին գիրքը, քանի որ կազմի վրա ինքն էր։ Այս մարդու հանդեպ շատ մեծ հարգանք է տածում Ֆրանիսան։ Նա եղել է պատմության էջեր փոխողներից մեկը։


WINTER FEST 2025-Ի ԾՐԱԳԻՐԸ


Գիրքն, որն ընթերցում եք այս պահին

Այս պահին կարդում եմ Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը»։ Նայթը Nike ընկերության երկու հիմնադիրներից մեկն է։ Շատ հետաքրքիր գիրք է, թե ինչպես են ստեղծել ընկերությունը, ինչ ճանապարհ են անցել, ինչպես են ընտրել ընկերության անունը։ 

Տարածել

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

Մելինե Մանուշյան

7800 ֏

Նկարագրություն

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։  Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։