[InterPress] Կիպրոսի հայ համայնքը կմասնակցի գենետիկ հետազոտության
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։
Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ Հետազոտությունն իրականացնող Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտն այդ օրն է ընտրել, որովհետև սպասվում է, որ Սուրբ Ծննդին ավելի շատ մարդ կհավաքվի, քան սովորական օրերին։
Կիպրոսում ծնված հայկական համայնքի 18 տարին լրացած անդամները և մյուսները, որ կցանկանան մասնակցել նախագծին, թքի նմուշ կհանձնեն պատարգից հետո։ Սրա նպատակն է պարզել Կիպրոսում ապրող հայերի գենետիկ կազմը։ Նախագծի ղեկավար պրոֆեսոր Մարիոս Կարիոլուի խոսքով՝ վերջնական նպատակն ամբողջ բնակչության գենետիկ կոդի բացահայտումն է։ Կարիոլուն և իր թիմը արդեն հրապարակել են նման հետազոտություն կիպրոսաբնակ հույների և թուրքերի մասին։ Հերթում հայերն են, մարոնականները, ավելի ուշ՝ լատինները։
Կարդացեք նաև.
Յուվալ Նոյ Հարարի. «Ազատ ինֆորմացիայի մասին գաղափարը չափազանց վտանգավոր է»
Երազելը կարևոր դեր է խաղում` օգնելով ուղեղին խնդիրները լուծել ավտոպիլոտ
Գենետիկ Քրեյգ Վենտեր. «Գիտական գաղափարները լումա էլ չարժեն, այլ բան է, երբ գաղափարն իրականացվում է»
«Մենք արդեն մի քանի ԴՆԹ օրինակներ վերցրել ենք մարոնականներից, հիմա հայերինն ենք հավաքում»,- ասել է Կարիոլուն։
Ավելացրել է, որ երկու համայնքներից էլ արձագանքը դրական է եղել։ Ըստ Կարիոլուի՝ եթե կարողանան 150-200 ԴՆԹ օրինակ վերցնել հայ համայնքից պատարագի օրը, մինչև ամառ կունենան արդյունքները։
«Վերջնական նպատակը Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքն ուսումնասիրելն է»,- ասել է նա։
Բացի այդ, նախագծի նպատակն է կարևոր պատմական և գիտական տվյալներ ապահովել։ Հետազոտողները կվերլուծեն այն տղամարդկանց ԴՆԹ-ի Y քրոմոսոմը, որոնց հայրերը հայ են, և այն կանանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, որոնց կամ մայրը, կամ հայրը հայ են։
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)