JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Գրեմմիի դափնեկիր Քրիս Քորնելը՝ «Խոստում» ֆիլմի համ

Գրեմմիի դափնեկիր Քրիս Քորնելը՝ «Խոստում» ֆիլմի համար երգ գրելու մասին

«Հայոց ցեղասպանության մասին բավական տպավորիչ վավերագրական ֆիլմեր կան: Դրանցից մեկը, որ նայեցի, այն մասին էր, թե ինչպես էին մարդիկ, ունենալով բառացիորեն մի քանի րոպե տանից հեռանալու համար, առաջին հերթին վերցնում էին իրենց հետ հարազատների լուսանկարները, ոչ թե ոսկեղենը: Ինձ տպավորել էր այդ փաստը՝ ինչն է մարդուհամար ամենից կարևոր կործանարար վայրկյաններից առաջ»- նվագախմբային հնչողությամբ սինգլի խոսքերում Քրիս Քորնելը հենց այդ պատմությունն է փոխանցում.«եթե ոչնիչ անգամ չունենայի, բացի քո լուսանկարից, դա էլ բավական կլիներ ինձ փրկվելու համար»:
http://www.youtube.com/watch?v=WPiJ79Ure1I
Երաժշտական առումով երգը հեռու է Քրիս Քորնելի ոճից, որը ծանոթ է  Soundgarden խմբում նրա հեղինակած երգերից: Հաղթական ու փողային մեղեդուն փոխարինում է նվագախումբը. «Ես չէի ուզում գրել երգ, որը նման կլինի 1915 ֆիլմում հնչածին: Չէի ուզում, որ լինեին ակնհայտ ժամանակակից հղումներ՝ բիթլզյան կամ Մետալիկայից վերցված տարրերով», -ասում է երաժիշտը, - «Այդ ամենը չէին համապատասխանի ֆիլմի ժամանակագրությանը, որովհետև պարզապես չկային այդ տարիներին: Այնպես որ ես լողացի այդ երկիմաստության ջրերով ու ընտրեցի օրկեստրալ եղանակով փրկություն գտնելու ուղին»:
Ժամանակի հետ Քորնելը խաղացել է նաև երգի խոսքերում: Ասում է. «կարծես ընտանիքի հին անդամներից մեկը, որն այլևս չկա, շշնջում է փրկության պատմությունը, թանկ լուսանկարների մջոցով խոստանում պատմել սերունդներին անցյալի մասին»:
http://www.youtube.com/watch?v=zwut1DUXaZc
Քրիս Քորնելը ֆիլմերի համար երգեր հազվադեպ է գրում: Նրա երգացանկում այդպսիք մի քանիսն են՝ առավելապես հայտնի են «12 տարվա ստրկություն», «Մեծ սպասելիքներ», «Կազինո Ռոյալ» ֆիլմերից: Երգիչը խոստովանում է՝ մեկ անգամ չէ, որ ինքն իրեն հարց է տվել՝ որքանո՞վ է հարազատ ու հասկանալի Հայոց ցեղասպանության թեման իրեն. «Կինս հույն է, նրա նախապապերը նույնպես վերապրել են ցեղասպանություն նույն այդ ժամանակահատվածում: Այդպես ես տեսա իմ մոտիկությունը թեմային: Բացի այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որ հայ է, իմ մտերիմ ընկերն է, նրա հետ էլ երկար ենք խոսել այդ ցավոտ անցյալի մասին: Ցեղասպանությունը շատ է  ազդել նրա սերնդի վրա ու անզեն աչքով էլ նկատելի է՝ ինչպես է դեռ արձագանքում սերունդների միջով... Կարծում եմ՝ մենք բոլոր պատասխանատվություն ունենք պահանջելու ճանաչում»:
Խոսելով մեր ժամանակներում ֆիլմի թեմայի կարևորության մասին՝ Քորնելը նշում է.  «Ցեղասպանության ժխտումն է Սիրիայում կատարվող աղետալի դեպքերի պատճառներից մեկը, դա է, որ հանգեցրել է Իսլամական ահաբեկչության ամենաթողությանը»: Այդ պատճառով Քրիս Քորնելը երգից ստացված հասույթը փոխանելու է International Rescue Committee բարեգործական հիմնադրամին:
Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմում խաղում  են Քրիտիան Բեյլը և Օսկար Այզաքը: Ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է: Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին:

Տարածել