BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպիսի տարի էր 2023-ը հայկական գրաշուկայում. տարի

Ինչպիսի տարի էր 2023-ը հայկական գրաշուկայում. տարին ամփոփել են հրատարակիչները

newmag-y-n

«Արմենպրես»֊ում հավաքվել են հայ հրատարակիչներն ու ամփոփել 2023-ի գործունեությունը։ Ասուլիսին ներկա են գտնվել Newmag, «էդիթ պրինտ», «Անտարես մեդիա հոլդինգ», «Բուկինիստ» և «Զանգակ» հրատարակչությունների ներկայացուցիչները։ «Արմենպրեսը» հայտարարել է ամենամյա

Newmag-ը 2023-ին հրատարակել է 40 անուն գիրք, իսկ գործունեության 5 տարվա ընթացքում՝ ավելի քան 140 անուն գործ: Այս տարվա գործերի մեջ շատ են և՛ գեղարվեստական, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական գրքերը: Թարգմանություններն ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար։ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նկատել է. անցնող տարում Արցախի ողբերգությունը շատ ծանր ազդեցություն է ունեցել հասարակության համար, ինչը չէր կարող չազդել նաև հրատարկիչների վրա։

«Մենք փորձել ենք պահպանել մեր տեմպը, ռիթմը, թևաթափ չպետք է լինենք։ Անցյալ տարի մեր բոլոր ավանդական ամառային, ձմեռային փառատոններն անցկացրել ենք։ Առաջին անգամ անցկացրեցինք ֆրանսիական գրքի փառատոն։ Այս տարի պատրաստվում ենք շաբաթը մեկ գիրք հրատարկել, մոտ 52 անուն գիրք։ Մեր մարկետինգային քաղաքականության առանձնահատկություններից է, որ բոլոր նոր գրքերի համար կազմակերպենք շնորհանդեսներ։ Կարծում ենք, որ գիրքը չպետք է մնա գրադարակում, դրա համար մենք ենք մոտենում ընթերցողին»։    

 

Մի քանի օր առաջ Newmag-ը հրատարակեց Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։ Երեք օրում վաճառել ենք հազար օրինակ։ Newmag-ը հասցրեց ամբողջ աշխարհի հետ նույն օրը թարգմանել, հրատարակել ու նույն օրը դուրս բերել վեպը հայկական շուկ՝ ընդգծել է Նալբանդյանը. «Մայքլիդիդի ուղերձը հայ ընթերցողին նույնպես ներկայացրեցինք։ Մենք նաև ավանդույթ ենք դարձնում գրքերի հեղինակներին Հայաստան հրավիրելը։ Օրինակ, մի քանի օրից մեր գործընկերների հետ Հայաստանում կլինի  Ֆրեդերիկ Անսելը՝ ֆրանսիացի քաղաքագետ, ռեգիոնալագետ»։

Newmag֊ը թարգմանել է Անսելի  ֆունդամենտալ, ծավալուն «Ուժի ուղիները» աշխատությունը։ Գրքում հեղինակն անդրադառնում է Արցախին, արցախյան պատերազմին, Մեղրիին։ Նման գրքերը կարևոր են, որպեսզի պատկերացում կազմենք, թե եվրոպացի մասնագետները ինչպես են նայում Հայաստանի համար կարևոր հարցերին. «Մենք նրա այցից առաջ նախահանդիւպում ենք արել քաղաքագետների հետ։ Հետո Դվին հյուրանոցում արդեն կլինեն նաև այլ հանդիպումներ քաղաքագետների հետ»։  

Ըստ Գնել Նալբանդյանի, 2023-ին հայ ընթերցողը նախընտրել է կարդալ դետեկտիվներ, Ազնավուրի գրքերը։ Ընթերցողներին հետաքրքրում են նաև հայագիտական, քաղաքագիտական աշխատությունները։ Անցյալ տարի Newmag-ը մեծ ուշադրություն է դարձրել նաև մանկան փառատոններին. «Մեզ համար շատ կարևոր ուղղություն էր անցյալ տարի երեխաների համար նախատեսված գրականությունը։ Մանկական գրականությունը բարդ ոլորտ է, մենք երկար ժամանակ չէինք մտնում այդ ոլորտ, բայց մեզ համար ստանդարտներ մտածեցինք, թե մանկական գրքերը,  ինչ տառաչափ, տառատեսակ, տեքստի ու պատկերի համադրություն պետք է ունենան։ Նաև փորձեցինք ծնողներին օգնել, որ հեշտ ընտրեն, դրա համար գրքերի վրա հատուկ տարիքային ցուցիչներ»։

 

Հիմա հրատարակչությունը պատրաստվում է Ձմեռային փառատոնին։ Գրքերը նույնպես ունեն սեզոններ, ընթերողն ամեն եղանակին մի ժանրի գիրք է նախընտրում գնել. « Օրինակ, «Քամուց քշվածները» շատ լավ նվեր է կանանց միամսյակին, ավելի թեթև գեղարվեստական թեթև ժանրի գրականությունը հարկար է ամառային հանգստին կարդալու համար, մասնագիտական, քաղաքական գրքերը աշնան են հատկապես հետաքրում, երբ կրքերը թեժանում են նաև իրական քաղաքական կյանքում։ Գարնանային սեզոնին ներկայացնում ենք մոտիվացիոն գրքեր։ Ձմեռային փառատոնին չորս հայ հեղինակ ենք ներկայացնելու, որոնք անձի կատարելագործման, մոտիվացիոն գրքեր ենք։ Փորձում ենք այնպես անել, որ մեր գրողները, մասնագետները նույնպես գրեն մոտիվացիոն գրականություն։ Մեր գրքերը ընթերցողները սիրում են նաև նվիրել։ Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնում գրքի շապիկին, թղթին։ Օրինակ, պատանիներն իրար շատ են նվիրում մեր սպորտային գրքերը»։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «Newmag»-ի, «էդիթ պրինտի», «Անտարես մեդիա հոլդինգի», «Բուկինիստի», «Զանգակ»-ի հետ համատեղ։ Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։

Տարածել