JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս հասնել նպատակներին. Ուորեն Բաֆեթի սկզբունք

Ինչպե՞ս հասնել նպատակներին. Ուորեն Բաֆեթի սկզբունքը

Բաֆեթն այնքան էլ հաճախ չի հարցազրույց տալիս, բայց նրա ամեն մի հարցազրույց հետագայում մաս-մաս բաժանվում է՝  դառնալով թևավոր խոսքերի, խորհուրդների ու գաղափարների իսկական հավաքածու: Իր ընկերներից մեկին, օրինակ, նա խորհուրդ էր տվել կիրառել հետևյալ սկզունքը նպատակներին հասնելու համար:
25 նպատակներից բաղկացած ցուցակ կազմեք, որոնք ուզում եք իրագործել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Ընտրեք դրանցից ամենակարևոր 5-ը:
Իսկ ի՞նչ անել մնացած 20 նպատակների հետ: Մարդկանց մեծ մասը հավանաբար կպատասխաներ, որ արժե դրանց հատկացնել մնացած ազատ ժամանակը: Սակայն Բաֆֆեթն այդ կարծիքին չէ:
Այն ամենը, ինչը չի ընգրկվել այդ թոփ հնգյակի մեջ, հիմա արդեն տաբու է: Մոռացեք դրանց մասին, քանի դեռ իրականություն չեն դարձել առաջին հինգը:
Մարդկանց մեծ մասը անհաջողություն է կրում ոչ թե այն պատճառով, որ նրան չեն բավականացնում հմտությունները կամ գիտելիքները: Ամենից հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք ցրում են իրենց ուշադրությունը մի քանի առաջադրանքների միջև ու ամենակարևոր գործին հատկացնում են շատ ավելի քիչ ուշադրություն քան պետք է:
 

Տարածել