Քաղաքագիտական բեսթսելլեր, որը կբացայտի ինչ է պոպուլիզմը և ովքեր են մերօրյա պոպուլիստները
Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերն իր «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքում տալիս է պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունը: «Ի՞նչ պոպուլիզմը» գրքի վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Այս աշխատությունը կհետաքրքի բոլորին
1. Կուսակցությունն ընդամենը ժողովրդի մի մասն է, իսկ պոպուլիստներն ամբողջ ժողովրդի կամքն արտահայտելու հայտ են ներկայացնում:
2. Կոնֆլիկտը պոպուլիստներին բացարձակ օգուտ է բերում:
3. Բևեռացումը ոչ թե խնդիր է պոպուլիստների համար, այլ իշխանությունը պահելու միջոց:
4. Ամենամեծ խավարասերները նրանք են, որոնք խավարասեր են անվանում մյուսներին:
5. Ժողովրդավարությունն այնպիսի համակարգ է, երբ դուք գիտեք, որ կարող եք պարտվել, բայց, միևնույն ժամանակ դուք համոզված եք, որ այդ պարտությունը հավերժ չէ:
6. Պոպուլիստական կառավարության որևէ գործողություն քննարկման ենթակա չէ, քանի որ նրանց որոշումների հետևում «ժողովրդի կամքն է»:
7. Պոպուլիստների համար խնդիրը ոչ թե սեփական անկարողությունն է, որպեսզի արտահայտի «ժողովրդի կամքը», այլ տարատեսակ ինստիտուտները կամ նույնիսկ անհատները: Նրանք միշտ մեղավոր են, քանի որ մշտապես սխալ արդյունքներ են հրապարակում:
8. Պոպուլիստ ղեկավարներից շատերն առաջին հայացքից համապատասխանում են մեր պահանջներին ու սպասելիքներին: Նրանք «մեր նման են», «ժողովրդի ծոցից դուր եկած տղաներ ու աղջիկներ»:
9. Գործող էլիտաներին ուղղված քննադատությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ պոպուլիստ կոչվելու համար:
10.Պոպուլիստների գլխավոր հաղթաթուղթն այն է, որ ով համաձայն չէ պոպուլիստների կուսակցության հետ, նրանք ժողովրդի մաս չեն համարվում:
Պոպուլիստները պարզապես էլիտաների հակառակորդները չեն: Նրանք ընդհանրապես դեմ են բազմակարծությանը: Նրանք վստահեցնում են, որ ժովրդի կարծիքը ներկայացնում են բացառապես իրենք:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը