Փրկեք Ձեր ականջները. Ինչո՞վ են վտանգավոր բամբակե չոփիկները
Ապացուցված է, որ բամբակե չոփիկներն ականջների առաջին թշնամին են: Դա է պատճառը, որ օտորլարինգոլոգները՝ քիթ- կոկորդ - ականջաբանները, խորհուրդ չեն տալիս օգտագործել դրանք: Այդ չոփիկները ոչ միայն չեն օգնում մաքրել, այլ ճիշտ հակառակը` մեծացնում են ականջախեժի առաջացման և լսողական անցուղու վնասման ռիսկը:
ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, ականջաբան Նունե Նահապետյանը նշում է, որ այս խնդիրը շատ տարածված է. հաշվի չառնելով ականջի կառուցվածքն ու առանձնահատկությունները` մարդիկ ամեն կերպ փորձում են իրականացնել առավելագույն հիգենիկ պրոցեդուրաներ: «Չոփիկով մաքրելու ընթացքում իրենք կեղտը բրդում են ներս և ոչ մի օգուտ չեն տալիս, այլ նպաստում են ծծմբային խցանի առաջացմանը: Չոփիկով ականջները մաքրելու մյուս վտանգն էլ այն է, որ կարող են փոխել արտաքին լսողական անցուղում առկա մազիկների ուղղությունը, ինչը լուրջ խնդիրներ ու բարդություններ է հետագայում առաջացնում»,-ասում է ականջաբանը:
Մեր լսողական օրգանն ունի բարդ կառուցվածք և շատ նուրբ մաշկ: Ականջի ներսի հատվածում մաշկը 0,1 մմ է, ուստի այն վնասելն առանձնապես դժվար չէ՝ անգամ բամբակյա փայտիկով: Ականջի ներսում առաջացող ծծմբային խեժն էլ կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է մանր իրերի, միջատների, փոշու և վնասակար մանրէների մուտքը ականջ:
http://www.youtube.com/watch?v=cYqeUJda2Qs
Բժշկուհին հանգստացնում է բոլոր մաքրասերներին՝ ականջը ինքնամաքրվող օրգան է ու օտար առարկաներով մաքրելու կարիք չկա, լվացվելուց հետո միայն պետք է սրբիչի ծայրով չորացնել ու վերջ: Սխալ մաքրման արդյունքում առաջանում է ծծմբային խցանում և սկսում է վատանալ լսողությունը:
Մասնագետները վստահեցնում են, որ այս խնդրով բժշկական հաստատություններ դիմողները քիչ չեն, օրվա ընթացքում լոռ մասնեգետի այցերի կեսից ավելին բաժին է ընկնում հենց ականջի խցանման դեպքերին: Ականջների սխալ մաքրման հետևանքով առաջացած ծծմբային խցանման դեպքերը կարող են առաջանալ և՛ մածահասակների և՛ փոքրիկների մոտ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավել խոցելի են հատկապես մեծահասակները: Հենց նրանք էլ առավել հաճախ են դիմում բժշկի՝ ծծմբային խցանման հետևանքով վատացած լսողությունը վերականգնելու համար:
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)