Ռաբիսի գրոհը. Թուրքիայում վիրուսի պես տարածվում է Super Sako-ի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը
Հարսանիքներին ու մեքենաների մեջ, առևտրի ամենախոշոր կենտրոններից մինչև փաբեր ու սրճարաններ՝ Թուրքիայում ամենուր երգում ու լսում են Super Sako-ի և Հայկոյի «Մի գնա» երգը: Ուսանողները, շուկայի վաճառականներն ու նույնիսկ թուրքական շոուբիզնեսում հայտնի երգիչ, դերասան Օզջան Դենիզը՝ դիմահարդարման սենյակում:
http://www.youtube.com/watch?v=ICR27S2QmGg
Թուրքական մամուլը գրում է՝ երգը վիրուսի պես է տարածվում: Արդեն նույնիսկ ռեմիքսեր ու թուրքերեն քավրներ կան: Թեմայով քննարկում է սկսվել Ռեդդիթում: Մեկնաբանողներն ասում են՝ երգն անճաշակ է, բայց հումորով: Պետք չէ լուրջ ընդունել: Առանձնանում են այս մեկնաբանությունները՝ «Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, և սա ճիշտ է ասված թե լավ, թե վատ երաժշտության համար» , «Ես երգիչներին չեմ ճանաչում, բայց նրանց երգն ինձ հայերեն երկու բառ սովորեցրեց՝ մի գնա»:
http://www.youtube.com/watch?v=suh-0klSXRg
Իրականում Թուրքիայում երգի բառերն անգիր սովորածներից շատերը չգիտեն, որ այն հայերեն է: Կարծում են՝ արաբերեն կամ պարսկերեն է: «Թուրքերը կարողանում են հաճույքով լսել երգը, հարևան հայկական մշակույթը, որն իրականում, շատ ընդհանրություններ ունի թուրքականի հետ: Եվ սա ցույց է տալիս, որ հայերի նկատմամաբ թշնամանքն անտրամաբանական է», գրում է թուրքական կայքերից մեկը՝ անդրադառնալով նաև ուշագրավ պատմական փաստի: Թուրքերենի այբուբենը ստեղծելուց բացի, հայերն օսմանյան երաժշտության այբբուբենն էլ են ստեղծել:
Օսմանյան դասական երաժշտության «Համբարձում» նոտայական համակարգի հեղինակը Համբարձում Լիմոնջյանը է:
http://www.youtube.com/watch?v=qf_WtmNLY-I
Աղմուկ են սկսել ադրբեջանցիները: Թուրքիայի սրճարաններում պահանջում են անջատել երգն ու ամենակարևորը՝ նկարահանում են դա ու տարածում: Յութուբում 300 հազարից ավելի դիտում ունի բողոքող բլոգերի տեսանյութը: Նա ամոթանք է տալիս հայերեն երգ լսող թուրքերին և հիշեցնում է թուրք-ադրբեջանական եղբայրության մասին:
Կարդա նաև
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)