Ռեյչլ Հոլիս. «Մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը»

Յուրաքանչյուր կին կարիք ունի ապրելու՝ իրագործելով բոլոր նպատակները, յուրաքանչյուրն իրավունք ունի ոգեշնչելու, ստեղծելու ու երազելու: Դու պետք է լուսավորես ճանապարհդ՝ քո կախարդանքով, որպեսզի այլ կանայք հավատան, ոգեշնչվեն ու գան քո հետևից:
Դու պետք է հավատաս, որ յուրաքանչյուր կին պետք է հնարավորություն ունենա լինել այն, ինչ պետք է լինի: Առհասարակ բոլոր կանայք արժանի են դրան: Եվ գուցե այդ կանանցից ոչ մեկը երբեք էլ դա չհասկանա ու չգիտակցի, եթե դու ինքդ նրանց չասես այդ ճշմարտությունը: Կարևոր է նաև գիտակցել, որ դու ավելին կարող ես անել քո ու մեկ ուրիշի համար:
Եթե քո շրջապատի կանայք չեն տեսնում ինքնավստահ կնոջ օրինակ, ինչպե՞ս կարող են նրանք քաջություն ունենալ ինքնավստահ լինել: Հիշիր՝ եթե քո լույսն ավելի վառ է, շրջապատիդ դա չի վնասի: Ընդհակառակը՝ նրանք կսովորեն ավելի ինքնավստահ լինել, ավելի անվախ: Նրանք կդառնան ավելի լավը: Ահա թե որն է լիդերությունը:
Լիդերները ոգեշնչում են ու քաջալերում: Լիդերները տալիս են ինֆորմացիան: Լիդերները լուսավորում են քո ճանապարհը: Նրանք բռնում են քո ձեռքը ձախողումների ժամանակ: Իրական լիդերները քո հաջողությամբ ուրախանում են ճիշտ այնքան, որքան սեփական հաջողության համար:
Մի թաքցրու քո մեջ եղած լույսը և դու կլուսավորես ոչ միայն քո, այլև քո հետևից եկող կանանց ճանապարհը:

Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
