Radiooooo. անծայրածիր ճանապարհորդություն բոլոր ժամանակների լավագույն հիթերով
Radiooooo օնլայն հարթակըջնջում է տարածքի և ժամանակի սամանը: Քարտեզի վրա ընտրում եք երկիր, հետո ժամանակահատված և միանգամից սկսում են հնչել այդ ժամանակահատվածում պոպուլյար երգեր: Ցանկության դեպքում, կարելի է նաև կարգավորել հնչող երաժշտությունը Fast, Slow և Weird տարբերակներով:
Հնչող երաժշտության մասին կարելի է մանրամասն ինֆորմացիա ստանալ մեկ քլիքի միջոցով, հարկավոր է միայն սեղմել ալբոմի պատկերի վրա:
Իսկական երաժշտական ճանապարհորդություն կկազմակերպի Radiooooo-ի Taxi գործառույթը: Հարկավոր է միայն նշել ցանկալի ուղղություններն ու տարեթվերը, օգտատիրոջ համար կսկսվի վիրտուալ ուղևորություն մեղեդիների և նոտաների անծայրածիր աշխարհում:
Radiooooo-ում Հայաստանն ընտրելիս, 1950-ականների բնութագրող երաժշտություն առաջարկում է Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Օրբելյանի աշխատանքներից: 1910-ականներում Radiooooo-ուն առաջարկում է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:
Բացի այդ, կայքում կան թեմատիկ փլեյ-լիստեր, որոնք քարտեզի վրա պատկերված են կղզիների տեսքով: Դրանք կհավանեն ակումբային երաժշտության սիրահարները:
Նախագծողները մտածել են նաև մոբայլ տարբերակի մասին: Radiooooo անվճար կարելի է բեռնել App store-ից և Google play-ից: Մոբայլ հավելվածն ունի այնամբողջ ֆունկցիոնալությունը, ինչ գործում է դեսքթոփ տարբերակի համար:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)