Լիովին նոր Range Rover Sport. սկսվում են հայաստանյան վաճառքները
Բրիտանական աշխարհահռչակ Jaguar Land Rover ընկերության Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն հասարակությանն է ներկայացնում է 2018 մոդելային տարվա Range Rover Sport ավտոմեքենան: Պաշտամունքային այս ամենագնացի վաճառքները կմեկնարկեն արդեն այս տարվա մարտին:
Նոր Range Rover Sport-ն ապրանքանշանի ողջ պատմության մեջ առավել դինամիկ ամենագնացն է, որը ցուցադրում է անգերազանցելի արտադրողականություն և ընթացային որակներ: Ժամանակակից տեխնոլոգիաների հարուստ հավաքածուն թույլ է տալիս վարորդին էլ ավելի լավ վերահսկել իրավիճակն ու վստահ հաղթահարել ցանկացած ճանապարհ: Իսկ սպորտային դիզայնի ու հզոր, ռելիեֆային թափքի շնորհիվ այս ավտոմեքենան մշտապես մնում է ուշադրության կենտրոնում:
Հիանալի արտաճանապարհային որակներ
Լիաքարշ համակարգի խելացի տեխնոլոգիաները և մի շարք օպցիոնալ լուծումներ՝ ներառյալ էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգն ու էլեկտրոնային միջսռնային դիֆերենցիալով երկաստիճան բաշխիչ տուփը, թույլ են տալիս առանց ավելորդ բարդությունների հաղթահարել ցանկացած դժվարանցանելի տարածություն: Այսպիսի որակների ապահովմանը նպաստում են նաև կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգը, անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը, դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը, զանազան մակերևույթների վրա ցածր արագություններով տեղաշարժման քրուիզ-կոնտրոլ (ATPC) համակարգը, ցածր կցորդմամբ մակերևությի վրա մեկնարկին օժանդակող Low Traction Launch ռեժիմը, ինչպես նաև ջրային խոչընդոտի խորության Wade Sensing ցուցիչը, որի օգնությամբ կարելի է հաղթահարել մինչև 750 մմ խորությամբ ջրային տարածքներ:
Հզորություն և արտադրողականություն
Նոր Range Rover Sport-ի համար առաջարկվում է բենզինային և դիզելային շարժիչների մի ամբողջ շարք, որն ունակ է բավարարել ցանկացած վարորդի պահանջները՝ սկսած անհավանական դինամիկայից և հզորությունից, մինչև վառելիքի նվազագույն ծախսով ապահովվող սահուն և հարմարավետ ընթացքը: Բոլոր քառագլան շարժիչների հիմքում ընկած է Ingenium տեխնոլոգիան, որը նվազագույնի է հասցնում տատանումներն ու ապահովում առօրյա շահագործման առավելագույն հարմարավետությունը, ինչին նպաստում է նաև ֆիրմային 8-աստիճան փոխանցումատուփը: Իսկ 575 ձ.ուժ հզորությամբ 5-լիտրանոց V8 բենզինային շարժիչով համալրված SVR մոդիֆիկացիան ունակ է արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժ ընդամենը 4,5 վայրկյանում և զարգացնում է առավելագույն 283 կմ/ժ արագություն:
Մշտապես կապի մեջ
Նոր Range Rover Sport-ը հագեցած է կապի և ժամանցի նորագույն ու տեխնոլոգիապես հարուստ լուծումներով, որոնք թույլ են տալիս մշատպես պահպանել հաղորդակցությունը արտաքին աշխարհի և հենց ավտոմեքենայի հետ, ինչպես նաև ապահովում են վարորդի և ուղևորների հաճելի ժամանցը նույնիսկ ամենաերկարաշունչ ճանապարհորդությունների ընթացքում: Այս տեխնոլոգիաների թվում են Touch Pro Duo համակարգը, վարորդի ինտերակտիվ դիսփլեյը, դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը, հետևի շարքի ուղևորների համար նախատեսված մուլտիմեդիա համակարգը, ինչպես նաև Pro նավիգացիոն համակարգն ու օպցիաների Connect Pro փաթեթը:
Նոր Range Rover Sport-ը կարելի կլինի փորձարկել մարտի 15-ին և 16-ին «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում՝ Աճառյան 42 հասցեում կազմակերպվող հատուկ միջոցառման ընթացքում: