BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռեփ սկանդալ. Ռուսաստանում չեղարկվում են տասնյակ ռե

Ռեփ սկանդալ. Ռուսաստանում չեղարկվում են տասնյակ ռեփերների համերգներ

Ռուսաստանի գլխավոր ռեփ-սկանդալի ամենասկանդալային պահն է: Ռեփեր Հասկիյին ձերբակալում են, երբ չեղարկված համերգից հետո համերգ էր կազմակերպել հենց փողոցում:
Տասնյակ ռեփերների համերգներ են չեղարկվում Ռուսաստանի ամբողջ տարածքում : Նրանք պոպուլյար են հատկապես դեռահասների շրջանում, նրանց մեղադրում են անպարկեշտություն քարոզելու մեջ:
Ալիքը սկսվել է Դաղստանից: Առաջին համերգի չեղարկման արշավին միացել է դեռահասների մեկ այլ ֆավորիտ` առանց կանոնների մարտերի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը: Ռեփեր Կրիդի համերգը տապալել են անպատշաճ բառապաշարի ու տեսահոլովակներում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:



Կարդացեք նաև.



Ռեփերների դեմ են դեռահասների ծնողներ, պատգամավորներ: Ամեն ինչ սկսվել է սաբոտաժով: Ակումբում, որտեղ պետք է սկսվեր համերգներից մեկը, անջատվել են լույսերը: Մեկ այլ համերգ չեղարկել են կազմակերպիչները, քանի որ ռեփեր էլջեյին սպառնացել էին սպանել:
Այսպիկ խմբին համերգի համար տարածք հատկացնել մերժել են երկու սրահում: Երրորդ սրահ ներխուժել են ուժայինները: Ամեն ինչ այնքան լուրջ է, որ համերգների կազմակերպիչներին հրավիրում են ոստիկանություն, իսկ ներքին գործերի նախարարությունը ստուգում է մի քանի ռեփերների տեքստերը: Փնտրում են ծայրահեղականության, այլասերվածության, թմրանյութերի քարոզ:
Ռեփերները միավորվել են, աջակցում են միմյանց և պնդում են` այս սկանդալների արդյունքում իրենց մասին իմանում է ավելի շատ մարդ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել