BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 կարևոր խորհուրդ՝ ինչպես կարդալ շատ ու մեծ հաճույ

7 կարևոր խորհուրդ՝ ինչպես կարդալ շատ ու մեծ հաճույքով

newmag-y-n

Մի քանի խորհուրդ՝ ինչպես ընթերցել գիրք, ինչու շատ ընթերցել, ինչ գրքեր ընտրել ու ինչպես կարդալ հաճույքով։ Ընթերցանությունն էլ է պահանջում յուրօրինակ փորձառություն։ Պարբերաբար ընթերցանության դեպքում Դուք սկսում եք որոշակի «կախվածություն» ունենալ գրքից։ Ամեն

1. Կարդա՛ պարբերաբար

Ամենակարևոր խորհուրդներից մեկը՝ կարդացեք հաճախ։ Օրական գոնե մեկ ժամ նվիրեք ընթերցանությանը։ Իհարկե, 60 րոպեն կարող եք բաժանել երկու կամ նույնիսկ երեք 20 րոպեի: Քնելուց առաջ ևս կարդալու համար ժամանակ հատկացրեք, եթե իհարկե գերհոգնած չեք։

2. Կարդա՛ նոթատետրով

Գրքից անհրաժեշտ մտքերը կամ ձեր մտքերը, որոնք ծագում են կարդալու ընթացքում, զգալիորեն բարձրացնում են ընթերցանության արդյունավետությունը։ Այս նշումներից դուք կարող եք հեշտությամբ վերհիշել գրքի հիմնական ուղերձները, կարող եք դրանք օգտագործել, երբ գիրքը ձեռքի տակ չէ:

 

 3. Մի շտապի՛ր կարդալիս  

«Ճիշտ կարդալ» չի նշանակում «արագ կարդալ»։ Կարևոր է ոչ թե կարդացած գրքերի քանակը, այլ դրանց ուղերձներն ընկալելն ու կյանքում կիրառելը։ Եվ եթե հեղինակը հղում է անում Ձեզ անծանոթ տեսությանը կամ ուսումնասիրությանը, ապա գոնե ընդհանուր գծերով պարզեք, թե որն է տեսության կամ ուսումնասիրության էությունը: Սա, ի դեպ, կօգնի ձեզ հաջորդ քայլում։

4. Պլանավորի՛ր ընթերցանությունը  

Թվում է, թե ինչու փնտրել, դրանք այնքան շատ են: Բայց այս գրքերի մեծ մասը ձեզ համար ոչ մի օգուտ չի տալիս, դրանք պարզապես մակուլատուրա են: Գլուխդ աղբով չլցնելու համար պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ գրականության ընտրությանը։ Կազմեք «գիրք կարդալու» ցուցակ: Հետևեք Ձեզ հետաքրքրող ոլորտի ամենավերջին նորություններին, կարդացեք այլ մարդկանց կարծիքները: Նախապես որոշեք հաջորդ գիրքը: Մի խոսքով, պլանավորեք ձեր ընթերցանությունը։

 

5. Կարդա՛ տարբեր ժանրեր

Երբեմն շատ օգտակար է անընդմեջ նույն թեմայով մի քանի գիրք կարդալ, համեմատել, խնդրին նայել տարբեր տեսանկյուններից։ Բայց Դուք պետք է չկախվեք նույն ժանրից ու թեմայից: Կարդացեք գիտաֆանտաստիկա՝ ինքնազարգացման գրքերից հետո, դասականները՝ բիզնես գրականությունից հետո։ Ոմանք նույնիսկ խորհուրդ են տալիս դա անել միաժամանակ՝ մի գիրք կարդալ անձնական աճի, իսկ մյուսը՝ գեղարվեստական՝ հաճույքի համար:

6. Դասեր քաղի՛ր գրքից

Վերջին էջը թերթելուց հետո լավ կլինի ձեր մտքերը ձևակերպել կարդացածի վերաբերյալ՝ ինքներդ որոշ եզրակացություններ անելու համար։ Ինչ եք հասկանում, ինչի հետ եք համաձայն:  

 

7. Լսի՛ր գրողին

Դե, ճիշտ կարդալու ամենակարևոր խորհուրդը. Կյանքի կոչեք այն գաղափարներն ու ուղերձները, որոնք ստանում եք հեղինակից։ Հակառակ դեպքում ամեն ինչ իզուր է:

Տարածել