Յուվալ Նոյ Հարարիի գրքերի մասին՝ «Կարդա՛, փոխի՛ր աշխարհը» ծրագրի ընթացքում (տեսանյութ)
«Բուկինիստը» սկսել է գրական նոր հաղորդաշար գրքերի մասին: «Կարդա՛, փոխի՛ր աշխարհը» ծրագրի 2-րդ թողարկմանը ընկերության գլխավոր տնօրեն Խաչիկ Վարդանյանն անդրադարձել է աշխարհահռչակ ու սկանդալային գիտնական Յուվալ Նոյ Հարարիին: Նրա գործերից առանձնացրել է երեքը,
Ըստ Խաչիկ Վարդանյանի, Հարարիի գործերն առանձնանում են նախ և առաջ բացառիկ մոտեցմամբ՝ գիտնականը կարողանում է կենսաբանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու աշխարհաքաղաքական զարգացումները ներկայացնել միևնույն գրքում ու գտնել կապեր տարբեր գիտությունների միջև:
Ամբողջ աշխարհում վաճառվել է 12 մլն օրինակ միայն Սափիենսից, իսկ եռահատորը թարգմանվել է 50 լեզվով:
«Բուկինիստի» ղեկավարի խոսքով, Հարարիի գործերը հենց կարդա՛, փոխի՛ր աշխարհը համատեքտում պետք է ներկայացնել: Քանի որ երիտասարդ գիտնականն ամբողջ աշխարհին է մարտահրավեր նետում իր գրքերում ներկայացրած փաստարկներով:
Հրեա գիտնականը, ով ավարտել է Օքսվորդը, դասավանդում է Յերուսաղեմի համալսարանում, ունի դոկտորի աստիճան: Նրա գործերը դարձել են համաշխարհային բեսթսելլերներ, մեծ վաճառք են ունեցել նաև Հայաստանում, ինչ և նշում է Խաչիկ Վարդանյանը՝ հավելելով, որ նույնիսկ մեկ օրինակ իր ձեռքում չկա «Հոմո Դեուսից»: Ըստ նրա, ամբողջ աշխարհում վաճառվել է 12 մլն օրինակ միայն Սափիենսից, իսկ եռահատորը թարգմանվել է 50 լեզվով:
Գիրքը մարդկանց չի տալիս սնունդ կամ հագուստ, բայց առաջարկում է որոշակի հստակություն:
«Կարդա՛, փոխի՛ր աշխարհը» հաղորդման ընթացքում Խաչիկ Վարդանյանն ընդգծել է, որ «21-րդ դարի 21 դասերը» գիրքի երկու տասնյակից ավելի հարցեր է քննում՝ լիբերալ ժողովրդավարությունից, մինչև կեղծ լուրերի մոլուցքն ամբողջ աշխարհում, կրոնից մինչև կրթություն:
Հարարին իր գրքերում ոչ ապագան է կանխատեսում, ոչ էլ գուշակություններ անում: Սակայն ցույց է տալիս անխուսափելի զարգացումների հետևանքները: Ինչպես հրեա գիտնականն է ասում՝ գիրքը մարդկանց չի տալիս սնունդ կամ հագուստ, բայց առաջարկում է որոշակի հստակություն: