BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք

Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք

80-ականների վերջն էր: Համալսարանի լսարանում նստած լսում էի գրող Էբբի Հոֆմանի ելույթը: Նա ձախ հայացքների տեր ակտիվիստ էր և բարկանում էր մեր սերնդի վրա պասիվության և անտարբերության համար: Կողքիս նստած էր փայլուն գրող և լրագրող Գլորիա Էմերսոնը: Միասին քննարկում էինք Հոֆմանի ելույթը, և ես հանկարծ ասացի նրան, որ ոգևորված եմ այստեղ գտնվելու համար:

- Սա այնպիսի բացառիկ հնարավորություն է, - ասացի ես, - մասնակցել խելացի և խորը մտածող մարդկանց ելույթներին:

Մի քանի տասնամյակ անց՝ ես նորից դարձա այդպիսի քննարկումների մասնակից: Այն պահից, ինչ վարում եմ իմ Podcast-ը, փորձում եմ կարդալ շաբաթական առնվազն մեկ ոչ-գեղարվեստական գիրք:


Ինչպե՞ս շփվել «անտանելի» մարդկանց հետ


5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սոցիալական կայքերի կախվածությունից





Դա քմահաճույք չէ, այլ խիստ անհրաժեշտություն, քանի որ առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ՝ ցանկանո՞ւմ եմ արդյոք զրուցել հեղինակի հետ և լսարանիս պատմել նրա գաղափարների մասին: Եվ երկրորդ՝ եթե ես որոշեմ նրան հրավիրել հանդիպման, ապա մեր խոսակցությունը պետք է հետաքրքիր լինի: (Կզարմանաք, եթե ասեմ ինչքան հաճախ են ինձնից հարցազրույց վերցնում մարդիկ, որոնք չեն կարդացել իմ գրքերը:)
Ընթերցանությունը հարստացնում է ինձ: Ես ստանում եմ ավելի շատ գիտելիքներ և ռիսկի դիմելու վճռականություն: Միևնույն ժամանակ՝ դառնում եմ ավելի ինքնավստահ և ավելի լավ եմ հասկանում շրջապատող մարդկանց, քանի որ ավելի պարզ եմ տեսնում տեղի ունեցող ամեն ինչի կոնտեքստը:

Այնուամենայնիվ, ընթերցանությունը խլում է շատ ժամանակ: Երբ ես որոշեցի կարդալ շաբաթական մի քանի գիրք, արդեն իսկ ծանրաբեռնված էի աշխատանքով: Եվ հետո, ես դանդաղ եմ կարդում:
Փորձեցի արագ ընթերցանության բոլոր մեթոդները: Դրանցից ոչ մեկն ինձ չօգնեց: Գովազդը չի պարզաբանում գրքի բովանդակությունը, համառոտ ծանոթագրություններն էլ անօգուտ են:

Այդ դեպքում ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ կամ մի քանի գիրք: Իմ դեպքում ամենաարդյունավետը ուսանողական տարիներին Լատինական Ամերիկայի պատմության պրոֆեսոր Մայքլ Հիմենեսի տված խորհուրդն էր: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պրոֆեսոր Հիմենեսի խորհուրդները, որոնք վերաբերում են ոչ գեղարվեստական գրականություն կարդալուն: Մի քանի լրացում էլ իմ կողմից.

  1. Սկսեք հեղինակից: Ո՞վ է գրել այդ գիրքը: Կարդացեք նրա կրճատ կենսագրությունը: Եթե ձեզ հաջողվի ինտերնետից գտնել նրա հարցազրույցներից կամ հոդվածներ նրա մասին, ապա աչքով անցակցրեք: Դա կօգնի ձեզ պատկերացում կազմել նրա հայացքների և համոզմունքների մասին:

  2. Կարդացեք գրքի անվանումը, ենթավերնագիրը, կազմի հակառակ կողմում գրված մեկնաբանությունները և բովանդակությունը: Ո՞րն է գրքի հիմնական իմաստը: Ինչպիսի՞ն է դրա ներկայացման կառուցվածքը: Այդ ժամանակ դուք, ամենայն հավանականությամբ, գրքի մասին կարող եք պատմել մեկ ուրիշին:

  3. Կարդացեք ներածությունն ու եզրակացությունը: Հեղինակը ներածական և եզրակացության փաստարկներում նկարագրում էբուն էությունը: Կարդացեք այդ երկու բաժինները ամբողջությամբ, բայց աշխատեք դրանց վրա երկար չմնալ: Դուք արդեն ունեք մոտավոր պատկերացում այն մասին, թե ինչին է հեղինակը հակված: Այդ բաժինները ձեզ ցույց կտան, թե ինչպես է նա նախատեսում հասնել իր փաստարկներին և ինչ է ուզում արդյունքում ձեզ հասկացնել:

  4. Կարդացեք, արագ նայեք ամեն գլուխը: Կարդացեք վերնագիրն ու գլխի մի քանի պարագրաֆ կամ էջ: Ձեր խնդիրն է հասկանալ՝ որն է այդ գլխի նպատակը, և ինչպես է այն տեղավորվում գրքի հիմնական իմաստի մեջ: Այնուհետև արագ անցեք ենթավերնագրերով, որպեսզի հեղինակային մտքի զարգացման մասին պատկերացում կազմեք: Կարդացեք յուրաքանչյուր պարագրաֆի առաջին և վերջին նախադասությունները: Եթե դուք հասկացել եք իմաստը, առաջ անցեք: Հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, դուք պետք է կարդաք ամբողջ պարագրաֆը: Հասկանալով գլխի հիմնական էությունը՝ դուք կարող եք արագ աչքի անցկացնել գրքի բոլոր էջերը, քանի որ ձեզ արդեն պարզ կլինի հեղինակի փաստերի համակարգը, իսկ փաստարկները կարող են կրկնվել մի քանի անգամ:

  5. Ավարտելով գիրքը նորից անցեք բովանդակությամբ: Գիրքն այդպես կարդալով՝ վերադարձեք բովանդակությանը և ձեր մեջ կազմեք դրա կրճատ պարունակությունը: Մտքում մեկ անգամ էլ անցեք գրքով: Հիշեք այն գաղափարները, որոնց վրա ուշադրություն եք դարձրել, պատմությունները, որոնք հիշում եք, ճանապարհը, որով անցել եք հեղինակի հետ:


Կարդալու ընթացքում ես նշումներ եմ անում՝ պատրաստվելով հեղինակի հետ առաջիկա հանդիպմանը: Ո՞ր մասում եմ ես իր հետ համաձայն: Որտե՞ղ են մեր կարծիքները տարբերվում: Ի՞նչ հարցեր են ինձ  մոտ կուտակվել և պարզաբանման կարիք ունեն: Ի՞նչ ես կցանկանայի քննարկել այլ մարդկանց հետ կամ մտածել հետագայում: Այդպիսի նշումները շատ օգտակար են ցանկացած կարդացողի համար:


Ինչպե՞ս ազատվել մշտական զբաղվածությունից


Ո՛չ, դուք չպետք է խմեք օրական 8 բաժակ ջուր





Մի հետաքրքիր բան էլ:  Չնայած, որ ընթերցանության այդ ձևը ավելի արագ է, քան ավանդականը, ձեր գլխում հավաքվում է հնարավորին չափ շատ ինֆորմացիա:
Բանը նրանում է, որ դուք ոչ միայն կարդում եք նյութը, այլև ակտիվորեն համագործակցում եք դրա հետ:

Ձեր միտքը անընդհատ պատրաստության վիճակում է, և դուք ընկալում եք գիրքն առավել ամբողջական: Դուք ոչ թե  պասիվորեն ընդունում եք կարդացած տեքստը, այլ ըմբռնում եք այն:
Մենք՝ բոլորս, կարող ենք կարդալ գրքեր և լսել խելացի մարդկանց ելույթներ: Բոլորս էլ կարող ենք ստանալ հիանալի գաղափարներ և օգտագործել դրանք կյանքում: Այլ կերպ ասած, բոլորս էլ մի քիչ ջանք գործադրելով, կարող ենք տեղափոխվել փառահեղ ուսանողական տարիներ:

Տարածել