FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես 2017-ը դարձնել տարի, որի ընթացքում կկարդաք

Ինչպես 2017-ը դարձնել տարի, որի ընթացքում կկարդաք ավելի շատ գիրք

Ներբեռնեք գրքերը ձեր սմարթֆոնի մեջ


Շատերը կհամաձայնեն Iphone-ով կադրալը պրակտիկ է: Հեշտ է ժամանակ գտնել կարդալու, եթե գիրքը անընդհատ ձեռքիդ տակ է, օրինակ երբ ընկերոջդ ես սպասում, կամ հերթի մեջ ես բանկում: Դա նաև օգնում է Ֆեյսբուքի ու Թվիթերի անցուդարձից հեռու լինել ու չնյարդայնանալ ավելորդ անգամ հիմար լուրեր տեսնելիս:
Շատերը դեմ են հեռախոսով կարդալուն՝ նշելով, որ էկրանը փոքր է: Բայց կարելի է տառերը մեծացնել կամ փոքրացնել ըստ ձեր հարմարության, եթե ուզում եք իսկապես կարդալ:

Օրական ընթերցանության չափ սահմանեք


Օրական 20 էջ կարդալու սովորությունը ձեզ իսկական մոլի ընթերցող կդարձնի: Շատերը այդ 20 էջը կարող են հաղթահարել ընդամենը 30 րոպեում: Կա նաև մեկ այլ տարբերակ. ինքներդ ձեր առաջ խնդիր դրեք շաբաթական մեկ գիրք ավարտելու: Կամ էլ կարելի է օրվա մեջ որոշակի ժամ հատկացենլ հատուկ ընթերցանության համար, օրինակ ցերեկը 14:30-15:30-ը:





Կարդացեք քնելուց առաջ ամեն գիշեր


Քնելուց առաջ կարդալ խորհուրդ են տալիս նաև հետազոտողները: Նշվում է, որ դա օգնում է ազատվել օրվա ստրեսից: Բայց մի զգուշացում՝ խորհուրդ չի տրվում քնելուց առաջ գիրք կարդալ կապույտ էկրանից: Դա ոչ միայն վնասակար է աչքերին, նաև քնի խանգարում է առաջացնում:

Ձեռքի տակ միշտ կարդացվելքի գրքեր ունեցեք


Գրադարակին գեղեցիկ, գունեղ կազմերով գրքերը միշտ կհիշեցնեն ձեզ կարդալու օրվա չափաբաժնի մասին: Մեկը չավարտած դուք այդպես արդեն մոտիվացիա կունենաք մյուսին անցնելու:

Կարդացեք բարձրաձայն


Բարձրաձայն գիրք կարդալը ձեր ընկերոջ համար մի երեկոյի ընթացքում կարող է հրապուրիչ լինել: Գուցե հնաոճ լինի, բայց այդ սովորույթը կարող է օգտակար լինել հարաբերությունների համար նաև:

The Quartz

Տարածել