Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» (տեսանյութ)
04/16/2025
Ձեզ ենք ներկայացնում Ultraviolet-ի նոր էպիզոդը։ Այս թողարկումը գրողն անվանել է «Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը»» վերնագրով։ Առաջարկում ենք դիտել կամ լսել գրական ամենաուշագրավ փաստերով ու դիտարկումներով փոդքաստը։
Վիոլետ Գրիգորյանը քննության է առնում «իրական Հայաստանի» կոնցեպցիայի արմատները, պատմական Հայաստանի հետ հակադրության միտումներն ու անդրադարձները հայ գրականության տարբեր գործերում։
Քաղաքական զինվորագրման կամ ներքին թելանդրանքի պատճառով հաճախ գրողները փորձել են իրենց ստեղծագործություններում ներարկել կուսակցական ուղենշերը՝ դրանք առավել հանրամատչելի ու ազդեցիկ դարձնելու գեղարվեստական արտահայտչամիջոցներով և արդյունքում ստեղծելով տենդենցիոզ գրականություն։
Վիոլետը բացահայտում է գրական, բանաստեղծական հայտերն ու ներքին բանավեճերը, որոնք ուղղակի առնչվում են քաղաքական քարոզչության հետ՝ կուսակցական օրակարգը վերածելով գեղարվեստական գործի տեքստի կամ ենթատեքստի։
Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը»
Փոդքաստը լսեք նաև հետևյալ հարթակներում
Apple
Spotify
Amazon Music
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան