FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

10 լավագույն գրքերը, որոնք հիմնված են իրական դեպքե

10 լավագույն գրքերը, որոնք հիմնված են իրական դեպքերի վրա

«Թաղեք ինձ շրիշակի հետևում»


Պավել Սանաև


Մի տղայի և նրա տատիկի մասին պատմությունը գլխիվայր շրջեց մեծանալու թեման և վերածեց երջանիկ մանկության գաղափարը չար նմանակումի: Գրքի ծանոթագրության մեջ գրված է, որ այն «հոմերական ծիծաղ» է առաջացնում.մի հավատացեք: Զվարճալի չէ: Ցավալի է, անկեղծ, անսահման ազնիվ և իրական:

«Բիլի Միլիգանի առեղծվածային պատմությունը»


Դենիել Քիզ


Քիզի վեպը մեր առջև բացում է Բիլի Միլիգանի գիտակցության պառակտված աշխարհը, բազմանձ մարդու մասին: 24 առանձին անհատականություններ՝ ինտելեկտով և ձգտումներով տարբեր, նրա մարմնին տիրելու պայքար են մղում՝ չթողնելով նրան հսկողության տակ պահել սեփական գործողությունները:

«Շինդլերի ցուցակը»


 Թոմաս Քենիլլի


Գրքի գործողությունները հիմնված են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կողմից շրջափակված Լեհաստանում տեղի ունեցող դեպքերի վրա: Գերմանացի արդյունաբերող համակենտրոնացման ճամբարի ղեկավար Օսկար Շինդլերը գազային խուցերից ավելի շատ մարդկանց է փրկել մահից, քան որևէ մեկը պատերազմի պատմության ողջ ընթացքում: Սթիվեն Սփիլբերգը գրքի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմ, որը համաշխարհային կինոյի գլուծգործոցներից մեկն է:


«Զոդիակ»


Ռոբերտ Գրեյսմիթ


Լրագրող Ռոբերտ Գրեյսմիթը անցկացրել է հետաքննություն սերիական մարդասպան Զոդիակի գործով, ով ահաբեկել է Ամերիկան 1966-1981 թվականներին: Այսպես ծնվել է վավերագրական պատմություն, որի իրական լինելու գիտակցումից գլխի մազերը սկսում են շարժվել: Դետեկտիվի տագնապալի մթնոլորտն էլ ավելի է սաստկանում, երբ հասկանում ես, որ մարդասպանը դեռ ինչ-որ տեղ թափառում է…


«Ամերիկյան ողբերգություն»


 Թեոդոր Դրայզեր


Ամերիկացի դասականն ասում էր.«Ոչ ոք ողբերգություն չի ստեղծում.դրանք ստեղծում է կյանքը: Գրողները միայն նկարագրում են դրանք»: Այդ իսկ պատճառով՝ որպես սյուժեի հիմք նա վերցրել է մի դեպք, որը տեղի է ունեցել 1906 թվականին.երիտասարդ Չեսթեր Ջիլեթը սպանել է իր ընկերուհուն՝ Գրեյս Բրաունին: Հենց ինքն է դարձել գլխավոր հերոսի՝ Քլայդ Գրիֆիտսի նախատիպը «Ամերիկյան ողբերգություն» վեպում:

«Փողոցի արևային կողմում»


Դինա Ռուբինա


Անկախ այն բանից՝ եղել եք դուք Արևելքում, թե ոչ, այս գիրքն արժի ընթերցել: Նրա մեջ այնքան արև կա, որ այն բավական է շատ ցուրտ օրերի համար: Վեպում միահյուսվել են սերն ու հանցագործությունը, տաղանդն ու կիրքը.և այս ամենը ամառային Տաշքենդի պատկերում, այնպիսին, ինչպիսին նրան մտապահել է Դինա Ռուբինան:

«Ընդհատված կյանք»


Սյուզաննա Քեյսեն


Հոգեբուժարանի նախկին հիվանդի հիշողությունները հիանալի պատկերացում են տալիս «զուգահեռ տիեզերքի» մասին՝ անընդհատ փոխվող աշխարհի պատկերում 1960-ական թթ. վերջին: Սա խորաթափանց և հուսալի վկայություն է, որը հնարավորություն է տալիս առողջամտությանն ու խելագարությանը, հոգեկան շեղմանն ու դրա պատճառներին նայել այլ տեսանկյունից: Անջելինա Ջոլին, ով համանուն ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին, արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին:

«Սպիտակը սևի վրա»


Ռունեն Դավիդ Գոնսալես Գալյեգո


Երբ ձեզ թվում է, որ կյանքն անարդար է և ամեն ինչ ընթանում է սխալ ձևով, ապա պարզապես բացեք Գալյեգոյի գիրքը և մի փոքր մնացեք նրա կերպարների՝ սահմանափակ կարողություններով մարդկանց աշխարհում: Նրանց լավատեսությունը և սովորական իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքները ձեզ համար կդառնան իսկական դարման:


«Ներքև տանող աստիճանով դեպի վեր»


Բել Կաուֆման


Ամերիկացի գրող Բել Կաուֆմանը գրել է վեպ դպրոցականների և նրանց ուսուցիչների մասին, երեխաների և մեծերի, նրանց, ովքեր գնում են համակարգին հակառակ: Գիրքն սկսվում է «Ողջույն, ուսուցի՛չ» խոսքերով և ավարտվում «Ողջույն,սերտո՛ղ» խոսքերով, իսկ այս երկու արտահայտությունների միջև նամակներ,նամակներ, նամակներ…Մարդկանց ճիչեր, որոնք հույս ունեն, որ իրենց կլսեն:


«Շանթարամ»


Գրեգորի Դեվիդ Ռոբերթս


1000-էջանոց «Շանթարամ»-ի մեջ սուզվում ես գլխով: Ժամանակակից Մումբայը հալվում է շոգից, հնդիկները չեն շտապում, իսկ մաֆիոզները ավելի հայտնի են, քան 90-ականներին Ռուսաստանում: Այստեղ էլ հայտնվել է Ռոբերթսի ինքնակենսագրական հերոսը՝ փախչելով ավստրալիական բանտից: Վեպը չափավոր պարունակում է բուռն գործողություններ, հոգևոր որոնումներ, սիրային պատմություններ, բնիկների կենցաղից դրվագներ.համադրել, բայց չխառնել:
 

LiveLib

Տարածել