Արևմտյան երազանք. Եվրոպական բանտերը` փախստականների նոր տուն (ՖՈՏՈՇԱՐՔ)
Երբ Մերձավոր Արևելքում ճգնժամը անցավ թույլատրելիի սահմանը, երբ փախստականների հոսքը դեպի Հին մայրցամաք դուրս եկավ հսկողությունից, երբ ԵՄ ղեկավարները բանակցություններից բանակցություն շարունակում են փնտրել սիրիական պատերազմի ելքը, Նիդեռլանդներում գտան ներգաղթյալներին օգնելու տարբերակը՝ բացեցին բանտերի և ուղղիչ գաղութների դռները:
Նիդեռլանդների Թագավորությունում հանցավորության մակարդակը վերջին տարիներին այնքան է իջել (0,9% տարեկան), որ երկրում փակվել են տասնյակ կալանավայրեր: Փախստականների ներհոսքի պայմաններում իշխանությունը որոշել է վերաիմաստավորել ու վերագործարկել այդ հաստատությունները: Փախստականների հարցերով կենտրոնական գործակալության (COA) տվյալով անցած տարի Հոլանդիա է եկել 50 հազար ներգաղթյալ:
Պուլիցերյան մրցանակի կրկնակի հաղթող, Associated Press-ի՝ Մերձավոր Արևելքի թեմայով գլխավոր լուսանկարիչ Մուհամեդ Մուհեիսին նկարել է Նիդեռլանդների բանտերում ապաստան և հույս գտած մարդկանց կյանքը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան