JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[newmag կինոսրահ] Բացառիկ վավերագրական ֆիլմ փախստա

[newmag կինոսրահ] Բացառիկ վավերագրական ֆիլմ փախստականների 2 սերնդի մասին

12-ամյա դամասկոսցի Ահմեդը և Բեռլինից 92-ամյա Հարին թվում է, չպետք է ոչ մի առնչություն ունենային: Նրանց բաժանում է 77 տարի, աշխարհագրական տարբեր սահմաններ ու քաղաքական այլ համակարգեր,  բայց նրանք կիսում են նույն ճակատագիրը: ՅՈՒՆԻՍԵՖԻ 120 վայրկյան տևողությամբ հոլովակում Ահմեդը և Հարին պատմում են իրենց փրկության պատմությունը:
«Երջանիկ մանկություն էի ապրում, երբեք չէի պատկերացնի, որ մի ակնթարթում ամեն ինչ գլխիվայր կշրջվի: Մի առավոտ արթնացա պայթյունի ձայնից, պատուհանները կոտրված էին, իմ դպրոցը այրվում էր», - ասում է Հարին: Ահեմդը շարունակում է. «Ձայն այնքան բարձր էր, ամբողջ տունը ցնցվում էր: Մարդիկ բղավելով վազում էին փողոցով: Շատերը սպանվել էին»: Տարբեր ժամանակներում նույն ապրումներով` Ահմեդն էլ, Հարին էլ ստիպված էին լքել իրենց ծննդավայրը, դառնալ փախստական: «Մենք քնում էինք փողոցներում, հանդերում, այգիներում, որտեղ պատահեր: Հետո մի մարդ մեզ դրեց փոքր մի նավակ: Այն նախատեսված էր 2-3 հոգու համար, բայց մենք 12-ն էինք: Ամեն րոպե կարող էր շրջվել» - հիշում է 12-ամյա սիրիացի տղան: «Օդանավերը թռչում էին մեր նավակի վրայով և կրակում: Ես սուզվեցի ու թաքնվեցի լաստանավի տակ» - Հարիի փրկության պատմությունն է: Նացիստական մղձավանջը վերապրած Հարին ապաստանում է Միացյալ Թագավարությունում, որտեղ ապրում է մինչև այսօր: Սիրիացի փոքրիկ Ահմեդը հասնում է Շվեդիա, որտեղ նրան է միացել նաև ընտանիքը:
http://www.youtube.com/watch?v=PTk7a1s8vR8
Հակամարտությունների և բռնության պատճառով հզարավոր այլ երեխաներ ստիպված են Ահմեդի ու Հարիի պես` ցամաքով և ծովով, թերսնուցվելով, ջրազրկվելով, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով փախչել իրենց բնակավայրից : Այսօր փախստականների կեսը երեխաներ են: Սա այն պարագայում, երբ երեխաները  աշխարհի բնակչության մեկ երրորդից էլ պակաս թիվ են կազմում:
2015-ի տվյալներով` փախստական երեխաների 45 տոկոսը միայն երկու երկրից են եղել՝ Սիրիայից և Աֆղանստանից: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (UNHCR) գրանցված է ավելի քան 2.3 միլիոն սիրիացի փախստական երեխա, մնացած 1.3 միլոնը Աֆղանստանից է:

Տարածել