BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կանոնավոր սեքս․ Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, երջան

Կանոնավոր սեքս․ Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, երջանիկ և երիտասարդ

Դառնում ես ավելի խելացի


2014-ին Մերիլենդի համալսարանի մի խումբ գիտնականներ անցկացրել են հետազոտություն և պարզել, որ կանոնավոր սեքսուալ ակտիվությունը ոչ միայն աջակցում է ուղեղի նոր բջիջների ստեղծմանը, բայց և լավացնում է կոգնիտիվ հնարավորությունները․ ավելի արագ և լավ ես մտածում։
Կենսաբանության պրոֆեսոր և փիլիսոփայության դոկտոր Բարի Կոմիսարուկը իր՝ Ռաթգերսկի համալսարանի խմբի հետ 25 տարի ուսումնասիրել է կանացի օրգազմը։ Իրենց հետազոտություններից մեկի ժամանակ նրանք գտել են կանանց, որոնք համաձայնվել են «վերջացնել» ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքում, որի միջոցով հնարավոր է տեսնել ուղեղի նեյրոնային ակտիվությունը։
Արդյունքում պարզվել է, որ օրգազմի ժամանակ կանանց մոտ ակտիվանում է գլխուղեղի 30 հատվածներ։ Այն փայլում է տոնածառի պես։
Օրգազմի պահին ուղեղին է հասնում ահռելի քանակությամբ արյուն, - ասում է Կոմիսարուկը։ - Իմ կարծիքով, սրանում ոչ մի վատ բան չի կարող լինել։ Ուղեղին հասնում են բոլորի տեսակի սննդարար նյութերը և թթվածինը։

Համեմատության համար․ խաչբառերը, սուդոկին և մյուս ինտելեկտուալ խաղերը գլխուղեղի ավելի քիչ հատվածներ են ակտիվացնում։

Սեքսն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ


Ոչ, այն չի փոխարինի լավ հոգեբանին, հակադեպրեսանտներին, մեդիտացիային կամ այլ միջոցներին, որոնք օգնում են պայքարել վատ տրամադրության դեմ։ Դեպրեսիայի և սեքսի միջև կապը շատ բարդ է․ դեպրեսիան կարող է «ներկել» քո լիբիդոն, կամ, որքան էլ տարօրինակ չէ, հակառակը, վերակենդանացնել այն։
Բայց ահա սեքսն իսկապես կարող է բարձրացնել տրամադրությունը, քանի որ գործընթացի ժամանակ ուղեղը ազատում է հորմոնների մի ամբողջ «կոկտեյլ»։ Օրգազմն ուղեկցվում է սերոտինինի նեյրոտրանսմիտերների և դոֆամինի արտադրմամբ, որոնք էլ մեր ուղեղում պատասխանատու են հաճույքի և երջանկության համար։ Եվ որքան հաճախ ես զբաղվում սեքսով, որքան շատ դոֆամին է արտադրվում, այդքան շատ ես ցանկանում, քո ուղեղը սովորում է «սեքսը հավասար է լավ տրամադրության» բանձևը։
Բացի այդ, բաժին կհասնի նաև օքսիտոցինը՝ «սիրո հորմոնը»։ Սրա շնորհիվ մենք զգում ենք նրբություն և կախվածություն սիրած մարդկանց հանդեպ։
Այդպիսի հորմոնալ ճողփյունը բերում է ընդհանուր հանգստացման, բարձրացնում է տրամադրությունը, լավացնում է քունը և երջանկացնում է դեպրեսիայի ժամանակ։

Սեքսի ժամանակ հիշողությունը և կենտրոնացումը ուժեղանում են


2010-ին կատարված հետազոտությունը փաստում է, որ սեքսի շնորհիվ հիպոկամպում ավելանում են բջիջների քանակը, որոնք պատասխանատու են երկարատև հիշողության համար։ Սա նշանակում է՝ եթե միշտ մոռանում ես տան բանալիները և բջջայինը, սեքսով պետք է հաճախ զբաղվել։
Բացի այդ, սեքսն օգտակար է 50-ից բարձր կանանց, որոնք նկատում են, որ հիշողությունը և հստակ մտածելը թուլացել է։ Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք պետք է սկսեն կանոնավոր սեքսով կամ ձեռնաշարժությամբ զբաղվել։


Կարդացեք նաև․



․․․ Իսկ ահա պոռնո դիտելիս՝ ոչ


Մինչև հիմա գիտնականները միակարծիք չեն․ գոյություն ունի՞ «պոռնոկախվածություն», թե՞ սա միֆ է։ Ինչպես էլ որ չլինի, արդեն ապացուցվել է, որ նույնիսկ պոռնոգրաֆիկական նկարների դիտումն ազդում է օպերատիվ հիշողության՝ որոշ ժամանակ ինֆորմացիան մտապահելու ունակության վրա։
Journal of Sex Research  ամսագրում հրապարակվել է մի հետազոտություն․ 28 մարդու խնդրել են մի շարք առաջադրանքներ անել՝  բացասական, չեզոք, դրական և պոռնոգրաֆիկական։ Օպերատիվ հիշողությունը տուժել է պոռնոգրաֆիկական նկար նայելուց հետո։

Պահպանում ես երիտասարդությունդ


Դեգիդրոէպիանդրոստերոն-սուլֆատը (ԴԳԷԱ-Ս) հորմոն է, որն անմիջականորեն կապված է ծերացման հետ։ Հորմոնի մեծ քանակություն կա սեռահասուն մարդկանց մոտ, բայց տարիների ընթացքում այդ հորմոնի մակարդակն իջնում է։
Խնդիրն այն է, որ ընդունելով այդ հորմոնը մեծ քանակությամբ, ինչպես պարզել են գիտնականներ, կարող է լինել վտանգել առողջությունը։ Այն պետք է ընդունել բժիշկի ներկայության դեպքում։ Բայց կան նաև լավ լուրեր․ այս հորմոնը կարելի է ստանալ բնական ճանապրհով՝ պարզապես պետք է սեքսով զբաղվել։

COSMO

Տարածել