JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

5 նշան այն մասին, որ սիրում եք անարժանին

5 նշան այն մասին, որ սիրում եք անարժանին

Որոշ մարդիկ երբեք չեն գնահատում ձեզ, նույնիսկ, երբ հեռանում եք: Նրանք այնքան շահամոլ և էգոիստ են, որ ամենը, ինչ չունի ուղիղ կամ անմիջական արդյունքներ նրանց համար, նույնիսկ չի հայտնվում իրենց տեսադաշտում: Նրանք այնքան ինքնասիրահավարծ են, որ ձեզ սիրելու համար այլևս տեղ չի մնում: Անկախ նրանից, որքան եք նրան սիրում, նա երբեք չի փոխվի: Կախարդանք չի լինի և նրանք մի օր չեն արթնանա, որպեսզի հասկանան, թե ինչ հրաշալի մարդ կա իրենց կողքին: Նրանք երբեք չեն ընդունի ձեր սերը և փոխադարձ չեն պատասխանի, որովհետև իրենց հանդեպ մեծ սիրուց հետո այլևս ոչինչ չունեն ձեզ առաջարկելու:


  • Խաբում և դավաճանում են ձեզ


Նրանք ստում են ձեզ, և կոտրում են ձեր վստահությունը:  Երբեք ձեզ չեն ասում, որտեղ են գնում կամ ում են տեսել: Ապրում են երկու կյանքով և օգտագործում են ձեզ միայն օգնության համար: Նրանք ստում են ձեզ, որովհետև կարևոր չեք նրա համար: Միայն սեփական ինքնագնահատականը կարևոր է նրանց համար: Մնացած ամեն ինչ պետք է օգտագործվի մեկ նպատակի համար. ստանալ հաճույք; Ձեզ չեն սիրում, որպեսզի լինեն արդար և բավարար ուշադիր չեն, որպեսզի վերջ դնեն մի հարաբերությանը, նախքան նորն սկսելը:

  • Նրանք ընդունում և չեն տալիս


Նրանք, որոնց հարաբերությունները փոխադարձ են, որոշ աստիճանում համարվում են տվող: Նրանք տալիս են իրենց ժամանակը, ռեսուրսները, սերը և տարածությունն իրենց զուգընկերոջը: Խնամք են տածում և երջանկություն են տալիս: Ընդունող կողմից միայն մեկ զուգընկերն է տալիս, միևնույն ժամանակ մյուսն ապրում է նրա հաշվին: Ւնչպես սև անցք, նրանք ծծում են ռեսուրսները և ոչինչ փոխարենը չեն տալիս: Սա միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է: Ձեզ պետք է ինչ-որ մեկը, ով կարող է ճանաչել ձեր մեջի անհատականությանը սեփական ցանկություններով, զգացմունքներով և անհրաժեշտություններով: Նա, ով հարաբերություններում մեծ ներդրումներ է անում, քան վերցնում է:

  • Ցածրացնում է ձեզ


Նրանք այնքան են տարված իրենցով և իրենց ցանկություններով, որ ընդհանրապես չեն հետաքրքրվում ձեր ներաշխարհով: Էմոցիոնալ անկայունության ժամանակ ձեր հասցեին վատ մեկնաբանություններ են հնչեցնում: Մեկ այլ բան է միքիչ ջղայնացնել զուգընկերոջւ կամ համապատասխան կերպով պատասխանել նրան: Այլ բան է, երբ նրանց մեկնաբանությւոնները նախամտածված են: Այս ամենը ձեզ վնաս պատճառելու համար է արվում: Ելքը մեկն է՝ ժամանակն է հեռանալ: Նա, ով սիրում և հարգում է ձեզ, չի պատրաստվում վնասել ձեզ և երբեք չի մտածի դա անել ուրիշների ներկայությամբ:

  • Նա հույսը չի դնում քեզ վրա


Նա չի կարող հաշվարկել այն, որպեսզի աջակցի ձեզ կամ լինի այնտեղ, որտեղ պետք է լինի, երբ դա պետք է: Նա ապրում է իր աշխարհում և չի կարող իր շուրջը ոչինչ տեսնել, բացի իր սեփական էգոից: Մոռանում են կարևոր օրերը և բաց են թողնում այնպիսի միջոցառումները, ինչպես սպորտային մրցումները կամ ձեր երեխաների խաղերն են, որովհետև դրանք չեն մտնում իր ներաշխարհի մեջ: Երբ ձեզ պետք է նա, ձեր կողքին չի լինի, որովհետև դա իրեն հարմարավետ է: Ձեզ պետք է նա, ում վրա կարող եք հույս դնել, որպեսզի լինի ձեզ համար կարևոր միջոցառումներում: Երբ դուք նրա կողքին եք, ինչու՞ նա չի կարող լինել ձեր կողքին

  • Կոլեկտիվի հետ հարաբերություններում էգոիստ են


Դուք մի թիմ եք: Միասին եք հասնում հաջողությունների կամ անհաջողությունների: Եթե թիմում մեկը հաղթում է, ուրեմն թիմն ամբողջությամբ հաղթում է: Մենք գործում ենք անհատապես, բայց հաղթում ենք, ինչպես թիմ: Ոչինչ չի կարող մոտենալ նրան, չխարխլելով ամբողջ գործընթացը: Այս մարդիկ այնքան ինքնավստահ են, որ նրանց պետք է հաղթել, որպեսզի զարգացնեք իրենց սեփական էգոն ավելի: Նրանք պարզապես չեն կարող կանգնել և հետևել, թե ինչպես է որևէ մեկը հաջողության հասնում, նույնիսկ եթե դա աննշան է: Ձեզ պետք է որևէ մեկը, ով կգնա նույն ուղղությամբ, ինչ՝ դուք: Նա, ով պատրաստ է ուժ ներդնել, որպեսզի թիմը հասնի հաջողության, նույնիսկ եթե դրանից ոչ մի փառքի չարժանանաք:

Աղբյուրը

Տարածել