BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Tu Vuo Fa' L'Americano կամ We No Speak Americano՝

Tu Vuo Fa' L'Americano կամ We No Speak Americano՝ մի երգի պատմություն

Յոլանդա բի Քուլը 2010-ին աշխարհին հիշեցրեց ամերիկանիզացիայի հետևանքների մասին: We No Speak Americano-ն վայրկենապես համաշխարհային հիթ դարձավ: Երևանյան սրճարաններում այն կլսես նաև այսօր:
http://www.youtube.com/watch?v=sHiQiFiFlB4
Եթե ուշադրություն չդարձնել Յոլանդա բե Քուլի քավերում լսվող ժամանակակից տեխնո հնարքները, դժվար չէ գլխի ընկնել` We no speak americano-ն երգ է, որն ունի պատմություն: Օրիգինալ անվանումը՝ Tu Vuo Fa' L'Americano, հեղինակը՝ Ռենատո Կարոզոնե: 1956-ին իտալական էստրադայի արքան երգը գրեց Casa Ricordi ռադիոմրցույթի համար: Նեապոլիտանական բարբառ, սվինգ` միաձուլված ջազզով: Կարոզոնեն հեղինակել էր երգ` բոլոր ժամանակների համար:
http://www.youtube.com/watch?v=utHtDqwf5cQ
«Քեզ ամերիկացու պես ես պահում» երգն Իտալիայի հարավում ապրող երիտասարդ գյուղացու մասին է, որը սիրելի աղջկան ասում է բեյբի, ընկերների հետ խմում է վիսիկի՝ սոդայով, պարում է ռոքնռոլ, խաղում է բեյսբոլ, բայց գումարը դեռ ծնողներից է վերցնում: Կարոզոնեի սատիրան ուղղված էր հետպատերազմյան Իտալային համակած ամերիկանացման դեմ:
4 տարի Tu Vuo Fa' L'Americano-ն չէր դադարում հնչել իտալական ռադիոեթերից: 1960-ին էկրան բարձրացավ «Դա սկսվեց Նեապոլում» կինոժապավենը: Կարոզոնեի գլուխգործոցը ֆիլմում կատարեց Սոֆի Լորենը:
http://www.youtube.com/watch?v=UtXWBiI5o-M
Ուրախ նեապոլիտանացին կարիերան սկսել էր 17 տարեկանից: Այդքան երիտասարդ տարիքում գրպանում ուներ Նեապոլի Կոնսերվատորիայի դիպլոմը: Բայց Ռենատոյի սրտով չէր ակադեմիական գործունեությունը: Կարոզոնեն մեկենց Աֆրիկա` երկարամյա հյուրախաղերի: Այնտեղ հասցրեց անգամ ծառայել իտալական բանակում: Վերադառանալուց հետո ձևավորեց տրիո, որն աննախադեպ հաջողություն ունեցավ ու սիրվեց: Կարոզոնեի մեկ այլ համաշխարհային մեգահիթ դարձավ նաև Mambo Italiano-ն:

1960-ին հայտնիության գագաթնակետին Ռենատո Կարոզոնեն որոշեց հեռանալ մեծ բեմից: Նա պարզապես չհամակերպվեց ի հայտ եկած նոր երաժշտական ուղղությունների հետ: Կարոզենեն լքեց բեմը, բայց չհեռացավ արվեստից: Տաղանդավոր երգահանն ու կատարողը պարզվեց նաև նույնքան հաջողակ գեղանկարիչ էր:

Տարածել