Renault Twizy էլեկտրոմոբիլն արդեն ԹՈՒՄՈ-ում է. թեստ-դրայվ իրականացվեց բակում
Կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԹՈՒՄՈ-ի աշխատակազմին ներկայացվեց էլեկտրոմոբիլի տեխնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև ամենահետաքրքրվածներին տրվեց հնարավորություն իրականացնել թեստ-դրայվ հենց հաստատության բակում:
ԹՈՒՄՈ-ի տնօրինության ջերմ ընդունելության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում: Իսկ հավաքվածների ոգևորությունը, անցակցված թեստ-դրայվերի քանակը և հավանություն արտահայտող մեկնաբանությունները ապացույցն էին, որ մեր երկրում ևս շատ շուտով կտարածվի էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների գնահատման մշակույթը: Չէ որ թեստային տարբերակ Twizy-ն հենց դրա համար է ժամանել Հայաստան՝ բացահայտել մեր շուկայի վերաբերմունքը նմանատիպ գաղափարներին:
Իսկ ԹՈՒՄՈ-ի երիտասարդ և անընդհատ նորարական գախափարների հետ առնչվող և աշխատող կազմը չէր կարող, իհարկե, չմտածել հնարավոր միջոցառումների շարք, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մատչելի ներկայացնել մեր հանրությանը էլեկտրոմոբիլների օգտագործման առավելությունները: Դե ինչ, սպասենք, որ գաղափարները մի օր իրականություն կդառնան` սկիզբ դնելով համագործակցությունների շարքի:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան