Պարզ տարբերակ խելամիտ որոշում կայացնելու համար. Դեկարտի քառակուսին
Ռենե Դեկարտը ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս և ֆիզիկոս էր։ Նա համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը, բացի այդ հսկայական դեր է ունեցել նաև հանրահաշվի ու երկրաչափության զարգացման մեջ: Դեկարտն իսկական հեղափոխական էր գիտության աշխարհում, բայց նաև փորձում էր իր գիտելիքների համար գործնական կիրառություն գտնել առօրյա խնդիրներ լուծելիս:
Ամեն օր մենք ստիպված ենք լինում դեմ առ դեմ կանգնել բազմաթիվ խնդիրների, որոնք մեզնից պահանջում են որոշումներ կայացնել: Ի՞նչ ճանապարհ ընտրել և ի՞նչ լուծում տալ խնդրին՝ կախված է մեր կենսափորձից, գիտելիքներից, մտածելակերպից, հայացքներից և որոշում կայացնելու կարողությունից: Բայց արդյո՞ք միշտ են մեր գտած լուծումները օբյեկտիվ ու ճիշտ:
Որոշումներ կայացնլու այս տեխնիկան կախարդական չէ, սակայն այնքան հեշտ ու հարմար է օգտագործման համար, որ համարվում է բոլոր ժամանակների ամենալավ մեթոդներից մեկը: Կոչվում է այն «Դեկարտի քառակուսի»: Այն միշտ աշխատում է, քանի որ թույլ չի տալիս կենտրոնոնալ մեկ տեսակետի վրա, այլ ցույց է տալիս իրավիճակը բոլոր կողմերից:
Ենթադրենք ձեզ մտահոգում է X խնդիր, օրինակ, աշխատանքից դուրս գալու հարցը: Որոշում կայացնելու գործում Դեկարտի քառակուսին օգտագործելու համար ձեզ պետք է թուղթ և գրիչ կամ մատիտ: Թուղթը գծով բաժնեք չորս մասի և մասերից յուրաքանչյուրում պատասխանեք այս հարցերին:
Ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա:
Ի՞նչ կստանամ ես, ի՞նչ օգուտ կլինի ինձ այդ դեպքում:Դրական կողմերը ինձ համար:
Ի՞նչ կլինի, եթե դա տեղի չունենա:
Ի՞նչ կլինի, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կար: Արդյո՞ք դա լավ կլինի ինձ համար:Կխուսափե՞մ այդպես բացասական հետևանքներից:
Ի՞նչ չի լինի, եթե դա տեղի ունենա:
Ի՞նչ կփոխվի դեպի վատը ինձ համար, եթե դա տեղի ունենա: Ի՞նչ բացասական հետևանքներ կառաջանան:
Ի՞նչ չի լինի, եթե դա տեղի չունենա:
Ի՞նչ չի լինի, եթե դա չստացվի: Բացասական կողմերը, եթե արդյունքին չհասնեմ:
Այս չորս մասերը չորս տեսակետներ են, որոնցով արժե նայել յուրաքանչյուր խնդրի: Բոլոր կողմերից խնդիրն ուսումնասիրելով՝ դուք իսկապես կկարողանաք օբյեկտիվ ու խելամիտ որոշում կայացնել:
Աղբյուրն՚ այստեղ
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան