Ինչպե՞ս դառնալ դիմացկուն և նպատակասլաց․ ահա 8 միջոց
Կլինիկական հոգեբան Մեգ Ջեյն այնքան էլ չի հավանում ձախորդություններից խուսափելու, երես թեքելու գաղափարը.
«Մարդիկ չեն հասկանում, երբ որևէ մեկն ասում է, որ ինքն իսկապես հաղթահարել է որևէ դժբախտություն: Նրանք չեն կարողանում ըմբռնել դրա ողջ դժվարությունը»,- ասում է հոգեբանը:
Փոխարենը Ջեյը սիրում է ճկունությունը որպես հերոսական պայքար նկարագրել.
«Սա իրոք պայքար է, ոչ թե՝ սոսկ հաղթահարման գործընթաց: Սա շարունակական պրոցես է, որը կարող է տարիներ տևել:»
Նա մոտ 20 տարի է ծախսել չափահաս մարդկանց զարգացումն ուսումնասիրելու և նրանց պատմությունները լսելու համար: Սրան զուգահեռ նա նոր տեղեկություններ է հավաքել կայունության ու ճկունության մասին, որոնք տեղ են գտել իր նոր գրքում՝ «Գերնորմալ»-ում:
Ահա մեկ բանալի-նախադասություն. «Կայունությունը դիմագիծ չէ, դա մի բան չէ, որով դու ծնվում ես կամ էլ ուղղակի ունենում:»
Ահա նրա հիմնական խորհուրդներից մի քանիսն այն մասին, թե ինչպես դառնալ ավելի կայուն և ճկուն՝
1. Առաջին հերթին հասկացի՛ր, որ պայքարդ ընդունելի է և իրական, նշանակություն չունի, թե հանուն ինչի ես պայքարում:
Մի՛ ամաչիր այն երևույթից, որը ստիպում է սթրեսի մեջ ընկնել: Շատ մարդիկ ասում են՝ իրենք պատերազմի մեջ չէին: Նրանք պետք է հասկանան, թե որոնք են ամենատարածված դժվարությունները և դիտարկեն դրանք որպես օրինական քրոնիկ սթրեսահարուցիչներ:
2. Հետո գտի՛ր այն ճանապարհները, որոնցում արդեն իսկ դիմացկուն ու ճկուն ես:
Պարտադիր չէ կախվածություն ունենալ ալկոհոլից կամ չարաշահել թմրանյութերը: Մտածի՛ր կյանքումդ եղած ամենաբարդ իրավիճակների մասին: Ինչպե՞ս ես հաղթահարել դրանք: Հավանաբար արդեն գիտես՝ ինչ բան է դիմացկունությունը:
3. Մի՛ սպասիր, որ իրավիճակն ինքն իրենով շտկվի:
Դիմացկուն մարդիկ սովորաբար ակտիվորեն հաղթահարում են դժվարությունները: Նրանք մտածում են՝ ինչպես լուծում տալ տվյալ իրավիճակին, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր անընդհատ մտածում են՝ երբ կազատվեն այդ ամենից: Խնդիրը գուցե չլուծվի մեկ գիշերվա ընթացքում, բայց այն լուծելու եղանակներ հաստատ կլինեն:
4. Ճանաչի՛ր սեփական ուժերդ և օգտագործի՛ր դրանք:
Հիմնականում, դիմացկուն մարդիկ հակված են օգտագործել սեփական ուժերը: Յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է դրսևորվում: Որոշ մարդիկ ունեն շատ ուժեղ անհատականություն, մյուսները՝ խելացի են, տաղանդավոր կամ ունեն աշխատանքային հստակ էթիկա: Նրանք օգտագործում են այս ամենն ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար:
5. Մի՛ փորձիր մենակ գործել:
Դժվարությունից հետո լավ կանխատեսումներ անելը տրված է նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր մեր մասին հոգ են տանում: Դիմացկուն մարդիկ օգնության ձեռք են փնտրում:
Դիմացկուն մարդիկ օգնության ձեռք են փնտրում:
Պարտադիր չէ, որ նա բժիշկ կամ հոգեբան լինի, կարող է լինել ձեր լավագույն ընկերը, հորաքույրը կամ զուգընկերը: Դիմացկուն մարդիկ ավելի շատ օգտագործում են մյուսներին, քան թույլ տալիս իրենք իրենց, որ նրանց կարիքը չունենան:
6. Իմացե՛ք նաև, որ նորմալ չէ այդ մասին բոլորին ասելը:
Բարձրացրու՛ հաղորդակցմանդ որակն ու քանակն այնքան, որքան ճիշտ ես համարում: Շատերի համար գոյություն ունեն միայն 2 մարդիկ, ովքեր ամեն բան գիտեն իրենց մասին, մյուսները կնախընտրեն ճանաչված լինել ավելի մեծ համայնքի կողմից:
Սերը շատ հզոր է, սերը սեր է: Ուղեղը չգիտի սիրո մի ձև, որը դեմ է սիրո մեկ այլ դրսևորման:
Ուղեղը չգիտի սիրո մի ձև, որը դեմ է սիրո մեկ այլ դրսևորման:
Այդ ինֆորմացիան մշակվում է մեկ ուրիշ դրական անձնավորության հետ հաղորդակցվելիս: Պարզապես նայի՛ր շուրջդ ու հասկացի՛ր, որ կան մարդիկ, ովքեր տեսնում, հասկանում և հոգ են տանում քո մասին, այսքանը:
Կարդացեք նաև․
- 8 անձնային գծեր, որոնք անհրաժեշտ են մարդկանց լավ հասկանալու համար
- Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքային օրը. ահա 5 խորհուրդ
- Ինչպե՞ս ընտրել որակյալ աշխատակիցներ․ ահա 5 քայլ
7.Գտի՛ր «մտավոր ընդմիջման» քո նախընտրելի ձևը:
Շատերն օգտագործում են իրենց երևակայությունը, գրքերը կամ տարվում են իրենց հոբբիներով, ժամանակ են անցկացնում ընկերների հետ, որպեսզի մտավոր ընդմիջում կատարեն այն գործերից, որոնց չեն կարողանում լուծում տալ: Գուցե չկարողանաս կարգավորել իրավիճակը, բայց կարող ես ինքդ քեզ պաշտպանել այդ հանգամանքից ճնշված լինելուց:
Գուցե չկարողանաս կարգավորել իրավիճակը, բայց կարող ես ինքդ քեզ պաշտպանել այդ հանգամանքից ճնշված լինելուց:
Որպես չափահաս մարդ կարող ես գրքեր կարդալ, անջատել լուրերի հեռախոսային ծանուցումները, խաղալ, հանդիպել ընկերներին: Այսօր շատերն են ճնշված: Դիմացկուն մարդիկ պատասխան հարված են տալիս, որտեղ կարող են, միաժամանակ իմանալով՝ երբ մտավոր ընդմիջում անել:
8. Ինքդ քո հանդեպ կարեկի՛ց եղիր և հասկացի՛ր բոլոր կողմերը, որտեղ դժվարությունները քեզ ավելի ուժեղ են դարձրել:
Մարդիկ, ովքեր կյանքում հանդիպում են դժվարությունների, ավելի ուժեղ են: Իհարկե, կան նաև այլ գործոններ՝ ինչքա՞ն մեծ է դժվարությունը, ինչպիսի՞ աջակցություն եք ստանում, ինչպե՞ս եք հաղթահարում: Սակայն մեկ բան հաստատ է, սովորելով հաղթահարել սթրեսն ու այդպիսով փորձ ձեռք բերելով, մենք դառնում ենք ավելի ինքնավստահ և պատրաստված:
Սակայն մեկ բան հաստատ է, սովորելով հաղթահարել սթրեսն ու այդպիսով փորձ ձեռք բերելով, մենք դառնում ենք ավելի ինքնավստահ և պատրաստված:
Կարծում եմ՝ երբեմն մոռանում ենք այս մասին: Ավելի շատ տեսնում ենք՝ որքան կոտրված ենք, քան՝ որքան ուժեղ: Կենտրոնացի՛ր ճկունության և դիմացկունության վրա և հավատա՛, որ այն մարդն ես, ով լավագույնս պատրաստված է կյանքի համար, որովհետև արդեն ապրել է դրա մի կարևորագույն շրջան:
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։