BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռեյչլ Հոլիսի խորհուրդը քննություններից տառապող ուս

Ռեյչլ Հոլիսի խորհուրդը քննություններից տառապող ուսանողներին. Աղջիկ ջան, ուշքի արի և մի՛ արդարացիր

newmag-y-n

«Աղջիկ ջան, ուշքի արի» և «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքերի հեղինակ Ռեյչլ Հոլիսը ուսանողներին մոտիվացիոն խորհուրդներ է տվել քննական շրջանը հաղթահարելու համար:

Ուսանողների համար քննակական շրջանն ու համալսարանական դասերը երջանիկ ժամանակներ չեն: Ռեյչլն ասում է, որ իր  խորհուրդներն ու հուշումները կարող են քաջալերել ու ոգևորել ուսանողներին:

«Լսիր, ես խոստանում եմ, իսկապես, խոստանում եմ, որ այն գնահատականները, որ կստանաս թեստերից, 3 տարի հետո չես հիշելու: Ու չես հիշելու նաև, թե այսօր որքան լարված ես: Հիշիր, եթե ինչ որ բան 3 տարի հետո նշանակություն չի ունենալու, ապա այսօր նույնպես նշանակություն չունի», – ասում է Ռեյչլ Հոլիսը:

Ամերիկացի գրողը հասկանում է, որ իր ասածը մի քիչ անհավանական է հնչում, քանի որ դպրոցում, քոլեջում կամ համալսարանում սովորելու ընթացքում ամենակարևորն այն է, թե ինչպես ենք սովորում, հատկապես` ինչպես ենք սովորում մյուս ուսանողների համեմատ:

«Դու անընդհատ մտածում ես, թե որքան դժվար է, որքան ես հոգնում, բայց, ընկերս, դա նշանակություն չունի, պարզապես նշանակություն չունի: Հնարավոր է ասածներս նյարդայնացնեն քեզ ու հատկապես ծնողներիդ, բայց իսկապես, այդ ամենին մեծ նշանակություն մի տուր, որովհետև կարևոր է ոչ թե ամենաբարձր գնահատականը, այլ այն, որ փորձես անել լավագույնը` արդյունքի հասնելու համար», – ասում է Ռեյչլ Հոլիսը:

Պետք չէ մոռանալ, որ այն, ինչը հիմա ձեզ տանջում է, գուցե բացարձակ ձեզ համար չէ: Գուցե դուք այլ առաքելություն ունեք: Ռեյչլը խորհուրդ է տալիս փորձել անել լավագույնը, որովհետև այդ պահն անցնելու է: Եթե նույնիսկ հիմա շատ դժվար է, միևնույն է, դուք կհաղթահարես ամեն ինչ:

«Արի պարզապես խորը շունչ քաշենք միասին: Ամեն ինչ լավ կլինի, պարզապես ջանասիրաբար փորձիր լավագույնն անել, իսկ հետո….շարժվիր առաջ, իսկապես..պետք չէ մեղադրել ինքներդ ձեզ, եթե լավ չեք հանձնել քննությունները: Վերջ, դրանք ավարտված են», – ասում է Ռեյչլ Հոլիսը:

Ըստ հեղինակի, ձախողումները բացարձակ կարևոր չեն: Դրանք կապ չունեն վաղվա հետ: Որքան հնարավոր է հոգ տարեք ձերմասին: Դուրս եկեք  ու մաքուր օդ շնչեք, վերջապես դադարեք այդքան շատ սուրճ խմել, գիրք կարդացեք, խաղացեք կենդանիների հետ, կամավորական աշխատանքներ կատարեք:

«Դուրս արի քննական շրջանի կաղապարներից ու սթրեսից. դրանք քեզ ավելի լավը չեն դարձնի: Սա կյանք է, հաճախ մենք հազիվ, սողալով հասնում եք վերջնագծին, բայց կարևոր է միայն այն, որ դու շարունակում ես առաջ գնալ, դու շարժվում ես: Խնդրում եմ, ինքդ քո հանդեպ այդքան դաժան մի եղիր: Քեզ առաջ շարժվելու մոտիվացիա է պետք: Եվ հիշիր, սա վերջը չէ», – ասում է Ռեյչլ Հոլիսը:

Քննական շրջանը կարևոր է ձեզ համար, ծնողները որոշակի պատասխանատվության առաջ են կանգնեցնում ձեզ, բայց այդ գնահատականը, այդ թեստը, այդ քննաշրջանը, բոլորովին էլ այն չեն, ինչ դուք եք: Ռեյչլ Հոլիսն ասում է, որ միևնույն է, սթրեսից դուրս չեք գա, եթե շարունակեք տխրել գնահատականների պատճառով, որոնք մոռացվելու են: Ցնցուղ ընդունեք, հագեք ամենագեղեցիկ հագուստն, ու կարևորություն մի տվեք այս պահին, որը, ոչինչ չի նշանակում:

 

Տարածել

Աղջիկ ջան, ուշքի արի
Աղջիկ ջան, ուշքի արի

Ռեյչլ Հոլիս

2900 ֏

Նկարագրություն

Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:

Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները: