JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ». ֆինանսական գրագիտո

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ». ֆինանսական գրագիտություն Ռոբերտ Կիյոսակիից

Այս գիրքը բիզնեսի կառուցման մանրակարկիտ ուղեցույց չէ և ոչ էլ բիզնեսի գաղտնիքների բացահայտում, այստեղ ներկայացված չեն հնարքներ սկսնակ ձեռնարկատերերի համար, որոնք կհեշտացնեն նրանց կյանքը: Ռոբերտ Կիյոսակին պարզապես խոսում է մարդկանց մտածողության տեսակների մասին՝ հարուստ և աղքատ մարդկանց մտածողության: Եթե կարծում եք, որ դա այնքան էլ կարևոր բան չէ, ապա փորձեք բացատրել, թե ինչու է մարդկանց 95%-ը աղքատ և ընդաﬔնը 5%-ը՝ հարուստ:
Պատճառն այն է, որ մարդկանց առաջին խումբը ծախսում է այնքան, որքան աշխատում է, մյուս խումբը ծախսում է այնքան, որքան թույլ է տալիս իրենց ակտիվը՝ գործը, որը իրենք հիﬓել են, և որը եկամուտ է բերում իրենց: Առաջին խումբը աշխատում է ուտելիքի և հագուստի համար, երկրորդ խումբը գոտին ձգած է պահում անգամ եկամուտների աճի դեպքում և դրանք ծախսում է ոչ թե հերթական անպետք իրը ձեռք բերելու, այլ շրջանառության ﬔջ դնելու համար:

«Փողի ﬔծ քանակությունը հազվադեպ է լուծում ինչ-որ մեկի ֆինանսական խնդիրները: Միայն իմաստությունն է լուծում այդ խնդիրները»:

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը ֆինանսական կրթության բացերի մասին է, որոնք փչացնում են մարդու կյանքը, վերածում նրան ստրուկի, որ ողջ կյանքի ընթացքում աշխատում է հանուն փողի, բայց շարունակում է ﬓալ թաղված պարտքերի ﬔջ: Գիրքը այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում, թե ուր է կորչում իրենց աշխատած գումարը:
«Ձեր ապագան ստեղծվում է այն բաներով, որոնք դուք անում եք այսօր, այլ ոչ թե այն բաներով, որոնք դուք անելու եք վաղը»:

Գիրքը ներկայացված է շատ թեթև ու հետաքրքիր ոճով, այստեղ չկան գերբարդ տերﬕններ, թեև որոշները, այնուաﬔնայնիվ, դուք կյուրացնեք՝ գիրքն ընթերցելով: Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին:
Նա ծնվել էր քաղաքացիական ծառայողի՝ բավական հաջողակ ուսուցչի ընտանիքում, ով վատ չէր վաստակում, սակայն ﬕշտ բախվում էր գումարի չբավականացնելու խնդրի հետ: Այդ մարդը Ռոբերտի հարազատ հայրն էր, սակայն կար ևս ﬔկ մարդ, ում Կիյոսակին կոչում էր «հարուստ հայրիկ»: Դա նրա ընկերոջ՝ Մայքլի հայրն էր՝ ոչ լավ կրթությամբ ﬕ մարդ, ով որոշել էր զբաղվել բիզնեսով և դարձել էր Հավայան կղզիների աﬔնահարուստ մարդկանցից ﬔկը:
Ռոբերտի երկու հայրիկներն էլ սովորեցնում էին նրան իրենց կյանքի արժեքները և տալիս էին ﬕանգամայն տարբեր կրթություն և գիտելիքներ: Աղքատ հայրիկը՝ հարազատ հայրը, ասում էր նրան, որ պետք է լավ սովորել դպրոցում, ստանալ լավ գնահատականներ և լավ կրթություն և այդ դեպքում գուցե կկարողանաս գտնել բարձր աշխատավարձով աշխատանք: Հարուստ հայրիկն ընդհակառակը, կոտրում էր բոլոր կարծրատիպերն ու գործող ﬔխանիզﬓերը տղայի հոգեբանության ﬔջ:

Նա գտնում էր, որ մարդկանց 95%-ը սովորում է կանոններ դպրոցում և հետևում դրանց ողջ կյանքի ընթացքում, հենց դրա պատճառով էլ աղքատ է: Իսկ ահա մարդկության 5%-ը սովորում է այլ կանոններ, կյանքի կանոններ: Հենց այդ կանոններն է բացահայտում Կիյոսակին այս գրքի էջերում: Ահա դրանցից ﬕ քանիսը:
Կարիք չկա աշխատավարձի բարձրացման դեպքում տեղափոխվել 5-սենյականոց բնակարան, որովհետև վարձի չափը կավելանա ձեր աշխատավարձի չափին զուգահեռ: Պաշտոնի բարձրացում ստանալով՝ պետք չէ նոր ﬔքենա գնել կամ թանկարժեք տեխնիկա: Պետք չէ տանջամահ լինել՝ աշխատելով հանուն այն բանի, որ թանկարժեք ծխախոտ ծխեք և ընթրեք ռեստորաններում: Եթե ունեք ﬔծ գումար, ﬕ ծախսեք դա ձեր հաճույքի համար: Ներդրեք դա գործի ﬔջ, ստեղծեք մշտական եկամուտ և ﬕայն այդ դեպքում ձեզ թույլ տվեք ընթրել թանկարժեք ռեստորանում:
Աշխատավարձից ավելի բարձր դուք չեք կարողանա թռչել, քանի որ այդ դուք եք աշխատում փողի համար, այլ ոչ թե փողը՝ ձեզ համար: Դուք պարզապես վատնում եք այն գումարը, որն աշխատում եք: Աշխատավարձի չափը երբեք ﬔծ չի լինում: Այն ﬕշտ չի հերիքելու: Միշտ ձեզ թվալու է, որ ձեր ղեկավարը հիմարի ﬔկն է, ով չի գնահատում ձեզ ըստ արժանվույն:
«Մի հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսի գտնես լավ ընկերություն, որտեղ կարող ես աշխատել: Մյուս հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսզի գտնես լավ ընկերություն, որը կարող ես գնել»:

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը հրաշալի տեսական հիմք կարող է դառնալ ձեզ համար ձեր ֆինանսական մտածելակերպը փոխելու համար: Այն հատկապես կարևոր դեր կարող է խաղալ այն ընթերցողների համար, ովքեր նոր են մուտք գործում հասուն կյանք և նոր են որդեգրում իրենց կյանքի հիﬓական սկզբունքները: Բայց կա ևս ﬕ բան, որ արժե նշել: Կան մարդիկ, ովքեր ունեն բավականաչափ ֆինանսական գրագիտություն, սակայն, ﬕևնույն է, ունեն քիչ գումար:
Կիյոսակին վերլուծում է նաև այն, թե ինչն է մարդկանց կանգնեցնում իրենց ֆինանսական անկախության ճանապարհին: Դրանք են վախը, ծուլությունը, վատ սովորությունները, թեթևամտությունը և ﬔծամտությունը: Այս խնդիրներից յուրաքանչյուրը հեղինակը մանրամասն վերլուծում է և առաջարկում իր դատողությունները այդ պատնեշները հաղթահարելու համար:
«Կա տարբերություն աղքատ լինելու և սնանկ լինելու Միջև: Սնանկացումը ժամանակավոր երևույթ է, աղքատությունը՝ մշտական»:

Գիրքը ﬕանշանակ խորհուրդ ենք տալիս կարդալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են ազատություն ձեռք բերել ֆինանսական առումով, և նրանց, ովքեր դեռ շարունակում են երազել աշխատավարձի մասին: Գիրքը բավական ուժեղ ազդակ է տալիս՝ կյանքը և ֆինանասական մտածելակերպը կտրականապես փոխելու համար: «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը այն գրքերի ցանկում է, որը ﬕանշանակ արժե ունենալ անձնական գրադարանում:

Աղբյուրը

Տարածել