Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը հավասարվել է աշխարհի բնակչության կեսի կապիտալին
Աշխարհի 8 ամենահարուստ մարդկանց կարողությունը համապատասխանում է մոլորակի չքավոր բնակչությանը ընդհանուր կարիքներին: Այս մասին են վկայում Oxfam բարեգործական կազմակերպության անցկացրած հետազոտության տվյալները:
8 ամենահարուստ մարդիկ են՝
- Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (ակտիվների զուտ արժեքը՝ 75 մլրդ դոլար),
- Inditex-ի նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան, որին պատկանում է Zara հագուստի խանութների ցանցը (67 մլրդ դոլար),
- ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթը (60.8 մլրդ),
- մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը (50 մլրդ),
- Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ),
- Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ),
- Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը (43.6 մլրդ)
- Մայքլ Բլումբերգը (40 մլրդ):
«Վրդովեցուցիչ է, որ այդ միջոցները կենտրոնացած են ընդամենը մի քանի մարդու ձեռքում, երբ աշխարհում յուրաքանչյուր 10-րդը ստիպված է գոյատևել օրական 2 դոլարից էլ պակաս գումարով: Անհավասարությունը նպաստում է նրան, որ հարյուր միլիոնավոր մարդիկ գտնվում են չքավորության ծուղակում: Դա փլուզում է մեր հասարակությունները և խարխլում ժողովրդավարությունը»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ուիննի Բյանիման:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ առաջիկա 25 տարիներին աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը: Oxfam-ի հաշվարկներով՝ 1 տրլն դոլարը ծախսելու համար անհրաժեշտ է 2738 տարի օրական ծախսել 1 մլն դոլար:
Ըստ Oxfam-ի՝ այսօր 10 մարդուց 7-ն ապրում է այնպիսի երկրում, որտեղ վերջին 30 տարում եկամուտների անհավասարությունն աճել է: Ընդ որում, ըստ կազմակերպության կանխատեսման, կպահանջվի շուրջ 170 տարի, որպեսզի կանանց աշխատանքը գնահատվի տղամարդկանց հավասար: