Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստեր ամենահայտնի սպորտային գրողի մասին
Կայոլիին եւ իր գործերին հատկապես ծանոթ են իր հայրենիքում՝ Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Լինելով իտալացի, լրագրողը տեղափոխվել է մշտական բնակության Իսպանիա, ինչպես ինքն է ասում՝ ֆուտբոլային գիգանտների մոտ։ Կայոլիից առաջ Իսպանիա էին տեղափոխվել Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին։ Պատահական չէ, որ հենց Իսպանիայում էլ նա գրում է գրքեր հենց այդ երկու ֆուտբոլիստի մասին։ Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։
Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։
Լուկա Կայոլին ունի մարզական լրագրողի տպավորիչ ռեզյումե։ Նա աշխատել է բրիտանական ITV-ի համար, եղել էEuronews -ի սպորտային բաժնի գլխավոր խմբագիրը։ Իսկ Իսպանիայում, գործունեությանը զուգահեռ թղթակցել է SKY Italia-ին:
Իսպանիայում անցկացրած տարիների ընթացքում նա պահանջված սպորտային մեկնաբան է եղել, ֆուտբոլային հանդիպումներ է վարել իսպանական La Sexta, Cuatro, Onda Cero եւ Cadena Ser հեռուստառադիոընկերություններում:
Կարդացեք նաև․
5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրքը
Ո՞ւմ շնորհիվ լույս տեսավ «Ռոնալդու» գիրքը և ինչպե՞ս հայերեն տարբերակում ավելացավ նոր գլուխ
Ո՞ւմ է վստահվել թարգմանությունը և ո՞վ է խմբագրել «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը
Newmag-ը սեպտեմբերին կներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող նոր բեսթսելլեր
Կայոլին ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Ընդ որում, նա գրել է ոչ միայն ֆուտբոլիստների մասին։ Կայոլիի գրչին է պատկանում նաեւ աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ինքնակենսագրականը: Այնտեղ ներկայացված են ամերիկացու կյանքի եւ կարիերայի գրանցած հաջողությունների պատմությունները:
Այդքան հանդերձ, Կայոլիին ճանաչում են և ասոցացնում առաջին հերթին Ռոնալդուի և Մեսսիի մասին կենսագրականներով։ Newmag հրատարակչական ընկերությունն արդեն թարգմանել է Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը, որը սեպտեմբերի 19-ից կլինի վաճառքում։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)