Ռուսական «Ազգերի թատրոնի» հյուրախաղերը՝ Երևանում (թրեյլեր)
Գարնանային մշակութային ամենագլխավոր իրադարձությունը։ Հայաստան է ժամանաում Սաթի Սպիվակովան։ Կանանց միամսյակի առթիվ առաջին անգամաշխարհահռչակ «Ազգերի թատրոնը» կներկայացնի հանրահայտ «Դեղձանիկը» ներկայացումը։ Սաթի Սպիվակովան հանդես կգա օպերային լեգենդ Մարիա Կա
Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» ներկայացնում է. Սաթի Սպիվակովա. «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը։ «Ազգերի Թատրոնը» առաջին անգամ հյուրախաղերով գալիս է Հայաստան։ Անգերազանցելի Մարիա Կալլասի դերում անզուգական Սաթի Սպիվակովան է։
Կենսագրական դրամա կամ հոգեբանական մտորումներ Մարիա Կալլասի կյանքից։ Նա հրաժարվեց մեծ բեմերից, օպերային փայլուն արիաներից՝ հանուն մեծ սիրո։ Ինչպե՞ս աշխարհահռչակ La Divina-ն օպերային աստվածուհուց վերածվեց սովորական կնոջ։
Նա հրաժարվեց մեծ բեմերից, օպերային փայլուն արիաներից՝ հանուն մեծ սիրո։ Աշխարհահռչակ La Divina Մարիա Կալլասն ինչպե՛ս օպերային աստվածուհուց վերածվեց սովորական կնոջ։ Անգերազանցելի Մարիա Կալլասի կյանքի վերջին՝ ողբերգական օրերը՝ անզուգական Սաթի Սպիվակովայի կատարմամբ։ Կենսագրական դրամա կամ հոգեբանական մտորումներ, թե ինչու և ինչպես ավարտվեց Մարիա Կալլասի կյանքը։
Սաթի Սպիվակովա. «Ես վավերագրական նյութեր եմ ուսումնասիրել, որ հասկանամ նրա հայացքը, պահվածքը, պլաստիկան՝ կյանքի տարբեր փուլերում»։
Բացի գլխավոր դերակատարից` բեմին են լինելու նաև սպասավորը, վարորդն ու հոգեբանը։ Հուսահատված Մարիա Կալլասը չբեմադրված ներկայացման համար մտացածին քաստինգ էր անում նրանց հետ ու վայելում գոյություն չունեցող հանդիսատեսի ծափերը։
Ընդամենը 2 բացառիկ ներկայացում՝ ապրիլի 5-ին ու 6-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Ներկայացման գլխավոր գործընկեր՝ Գեոպրոմայնինգ։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)