BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռուբեն Բաբայան. Կյանքը չի կարող միայն ձեռքբերումնե

Ռուբեն Բաբայան. Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել

ես կարողացել եմ հրաժարվել
Հրաժարվելը դժվար բան է, բայց պետք է անել, եթե ուզում ես կայանալ: Բազմաթիվ պաշտոններից եմ հրաժարվել: Ժամանակին հրաժարվել եմ թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Ստեղծեցի ագզային թատերական ստեղծագործական միավորում, 2 տարուց հրաժարվեցի: Ըստ իս՝ ավելի օգտակար մարդ զբաղեցրեց այդ պաշտոնը: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ որոշում կայացրեցի, որ հրաժարվեցի: Մեկ-մեկ հրաժարվում եմ բեմադրություն անելուց և այդ հնարավորությունը տալիս եմ երիտասարդներին. մեծագույն հաճույք եմ ստանում դրանից: Երբ մարդը շարժվում է ու միայն առաջ է նայում, հրաժարվելը հեշտ է լինում: Մի բանից կառչած մնալը խանգարում է առաջ գնալուն: Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել, կյանքում ամեն ինչ բալանսի մեջ է. և´ ձեռքբերումները, և´ կորուստները պետք է իրար հավասարակշռեն: Առանց կորուստների իմաստնություն ձեռք չեն բերում:
փողկապի մասին
Ամեն տարիք իր մոտեցումն է թելադրում հագուստի նկատմամբ: Չեմ սիրում երիտասարդներին, որոնք ժամանակից շուտ են մեծանում, և չեմ սիրում ծեր մարդկանց, որոնք շատ երկար են մնում երիտասարդ (նկատի ունեմ իրենց աշխարհընկալման մեջ): Երիտասարդ տարիներին փողկապը տանել չէի կարողանում, բայց հետո տարիքի հետ եկավ փողկապ կապելու հաճույքը: Երբ փողկապը պարտավորություն է, ճնշում է: Երբ զգեստի կարևոր մաս է, որը ցույց է տալիս քո՝ այդ օրվա տրամադրությունը, վերաբերմունքը այն միջացառմանը, որին մասնակցում ես, այն կրելը հաճելի է: Անկախ նրանից, թե հագուստի որ մասն է, կամ ինչ հագուստ է՝ պետք է հաճույքով կրել և ոչ թե պարտադրված: Ես չեմ սիրում պարտադրանքներով ապրել:



ՄՈՆՈԼՈԳ



քննադատություն
Ամեն ինչին քննադատաբար մոտենալը ճիշտ հատկություն է, և ճիշտ է, որ այն առաջին հերթին ուղղում ես ինքդ քեզ: Ընդհանրապես կյանքը մեզ տրված է նրա համար, որպեսզի փորձենք կատարելագործվել: Ի՞նչն է բացում աչքերդ. միայն քո հանդեպ քննադատական մոտեցումը: Եվ դու հասկանում ես, որ անսխալական չես, բազմաթիվ սխալներ ես թույլ տվել, և քո սխալների աղբյուրը չես փնտրում քեզնից դուրս: Երբ քո քննադատության սլաքն ուղղված է դեպի ներս, դու հաստատ ավելի շահեկան վիճակում ես հայտնվում: Քննադատությունը, որը դեպի ներս է ուղղված, նաև մարդկանց հետ անկեղծ շփվելու հնարավորություն է տալիս. մարդն այդ ժամանակ դուրս է գալիս սովորեցնողի, բարոյախոսի կարգավիճակից ու դառնում է ուղղակի երկխոսության մասնակից: Մեր հարստությունը մեր զանազանությունն է, ոչ թե միօրինակությունը: Մեր ընդդիմախոսները մեր թշնամիները չեն:
newmag #71

Տարածել