BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռոբերտ Էմմիյան. Հավերժ չեմպիոնի երազանքը

Ռոբերտ Էմմիյան. Հավերժ չեմպիոնի երազանքը

Առաջին անգամ հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը:
Երևանի միջազգային կիսամարաթոնը կազմակերպվում է պետական ծրագրի շրջանակում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Մինչև օրս Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, բարի կամքի խաղերի հաղթող Ռոբերտ Էմմիյանին է պատկանում Եվրոպայի հեռացատկի ռեկորդը՝ 8,86 մետր։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում 1987-ի մայիսին:
Սպորտի վարպետը հաճախ է լինում Երևանում: Կազմակերպական աշխատանք, հանդիպումներ, վազքուղու ուսումնասիրում:

- Պարոն Էմմիյան, ինչո՞ւ որոշեցիք Երևանում կիսամարաթոն անցկացնել։
- Նախ և առաջ շատ ուրախ եմ, որ այս տարի մեր երազանքը կատարվեց, և առաջին անգամ անցկացվելու է վազքի Երևանի միջազգային կիսամարաթոնը: Իմ սպորտային տարիներին (իսկ ես հիսուն տարեկան եմ և արդեն գրեթե քառասուն տարի` ատլետիկայի մեջ) սպորտի միջոցով ինձ բախտ է վիճակվել լինել գրեթե ամբողջ աշխարհում: Շատ լավ գիտեմ ու գիտակցում եմ, թե ինչ դեր ունեն երկրի համար մարաթոնային վազքերը։ Ինձ բախտ է վիճակվել լինել Լոնդոնի, Աթենքի մարաթոններում, Փարիզի մարաթոնում, որտեղ կար 54000 մասնակից: Առաջինը՝ ես ուզում եմ, որ ներկայացնենք մարաթոնը: Պետք է քարոզել, որ ամենօրյա վազքի միջոցով կարելի է իրոք առողջ լինել, պետք է մասսայական սպորտը զարգացնել, նաև զարգացնել սպորտային տուրիզմի որոշ ուղղություններ, քանի որ Հայաստանը հրաշալի հնարավորություններ ունի: Աշխարհում վազքասերները շատ են և իրենց վազքի մարաթոններով հնարավորություն ունեն լինել աշխարհի տարբեր մասերում: Հայաստանը միակ երկիրն է, որը չի ունեցել մարաթոն կամ կիսամարաթոն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, օլիմպիական կոմիտեին, ֆրանսիական և տեղական կազմակերպություններին։ Որպեսզի միջոցառումը ստացվի, մենք պետք է բոլորս ամեն ինչ անենք, ներգրավենք մարդանց, դրական լիցքերով լցվենք և հավատանք ամեն մի լավ նախաձեռնության:
www.runarm.am): Այս սպորտային ձեռնարկը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:
Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ.
• Կիսամարաթոն (21,097 կմ),
• Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
• 5 կմ վազք,
• 2,5 կմ վազք` 12–ից 18 տարեկան դպրոցականների համար:
«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը մեկնարկել է օգոստոսին: Բոլոր մասնակիցները հոկտեմբերի 2-ին՝ մեկնարկից ժամեր առաջ, կստանան մարզահագուստ և մասնակցության համար, բոլոր եզրագիծը հատողները՝ մեդալներ, իսկ հաղթողները՝ դրամական պարգևներ:
Այս մրցարշավը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի հավատարմագրած միակ միջազգային վազքարշավն է:  Ի դեպ, «ՌԱՆԱՐՄ»-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, Երևանի միջազգային մարաթոնը կանցկացվի 2020 թվականին:
Կազմակերպական աշխատանքին աջակցում են նաև Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS): Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային «ՊրոՍկայ» ընկերությունը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ռենո Արմենիա» ընկերությունը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Օրանժ Արմենիան», «Ջերմուկ գրուպը» ՝ իր «Պեպսի» և «Բյուրեղ սպորտ» ապրանքանիշներով, «Սիքստ» ընկերությունը և «Գրանթ Թորնթոնը»:  Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն է newmag ամսագիրը: Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքէջում (www.runarm.am) և սոցիալական ցանցերում («Facebook», «Twitter»/@runarm2015):
Ի՞նչ է կիսամարաթոնը
Մարաթոնից հետո ամենատարածված վազքարշավն է, որը շատ վազորդների հնարավորություն է տվել իրենց լավագույն կողմերը դրսևորել մրցույթների ժամանակ: Այդ իսկ պատճառով կիսամարաթոնը կդառնա «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» առաջին միջոցառման հիմնական փորձությունը:
Կազմակերպիչները պատրաստել են 2 շրջանից կազմված 10 կմ վազքուղի Երևանի կենտրոնում:
Առաջին մրցույթի համար նախատեսվում է 400 վազորդի մասնակցություն:
Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերին կամ բավարար մարզված չեն 21097 մ վազելու համար, կարող են մասնակցել երկու վազորդների համար նախատեսված 10550 մ փոխանցումավազքին: Յուրաքանչյուր վազորդ կկատարի մեկ շրջան՝ դրանով իսկ վկայելով, որ վազքը նաև թիմային սպորտ է:
 
 
 

Տարածել