Ռուսաստանն առանց Պուտինի՞
Այս գերազանց գրքի անունը մի փոքր մտածված է: Դա, կարծես, կրկնում է 2012 թվականին Մոսկվայում բազմության առաջ քաշած կարգախոսը, որն իշխանափոխության կոչ էր անում: Իրականում, դա մարտահրավեր է ընդդիմությանն ու նրանց արևմտյան կողմնակիցներին: Նրանք այնքան են կենտրոնացել Պուտինի և նրա անձի վրա, որ չեն հասկանում, որ նա ղեկավարում է մի համակարգ, որը շատ խոր արմատներ ունի և դա հեշտ չէ հաղթահարել:
Իր ենթավերնագրում խոստացած առասպելի բացահայտման առաջին մասում, Վուդը հաստատում է, որ Պուտինի համակարգը չի շեղվել Ելցինի տարիներից, երբ ռուսական էլիտան խանդավառված ընդունեց կապիտալիզմը: Սա նախորդի ուղղակի շարունակությունն է: Հնարավոր է, որ Պուտինի ժամանակ աննշան տեղաշարժ է եղել հումքի արտահանման ոլորտում մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ պետության մասնակի կամ լրիվ հսկողության վերականգնման ուղղությամբ: Բայց Ելցինի ժամանակ սկսվեց իշխանության ու խոշոր բիզնեսի միահյուսումը, օլիգարխների առաջացումը և հարուստների օգտին հարկերի հսկայական տարբերության խորացումը: Հետևաբար պուտինյան Ռուսաստանը մաֆիոզ պետություն կոչելը խաբկանք է, քանի որ բնորոշ բոլոր տարրերը՝ ընտրությունների ձախողումը, դրանց իրական ժողովրդավարական էությունը վերացնելու համար, անվտանգության նախկին գործակալներին պետական բարձր պաշտոններ առաջադրելը, կառավարումը կազմակերպված հանցագործության հետ խառնելը, այս բոլորը եղել են նաև Ելցինի ժամանակ: Արևմտյան կառավարություններն ու խորհրդատուները, որոնց ուղարկում էին Կրեմլի տնտեսության նախարարություններին օժանդակելու համար, լավագույն դեպքում աչք էին փակում, ավելի հաճախ նպաստում դրան:
Lավագույն դեպքում աչք էին փակում, ավելի հաճախ նպաստում դրան:
Երկրորդ առասպելը Ռուսաստանի կապիտալիզմին անցնելու ժամանակաշրջանում եղած բացասական աղավաղումներն էին, կապված խորհրդային անցյալի ժառանգության՝ ավտորիտար կառավարող դասի և բնակչության հետ, որը տասնամյակների ընթացքում իշխանության ենթակայության տակ պասիվ էր դարձել: Այստեղ Վուդը բավական համարձակ է հակադարձել մի շարք նշանավոր ռուս գրողների ու սոցիոլոգների, ինչպես նաև արևմտյան դիտորդների, ովքեր ընդունում են սոցիալական դարվինիզմի տեսակը, և պնդում է, որ ևս մեկ սերուդ կպահանջվի խորհրդային մարդուն վերացնելու համար: Վուդը գլխիվայր շրջեց փաստարկը: Խոչնդոտ լինելու փոխարեն խորհրդային անցյալի մնացորդները մեծ օգնություն էին հետխորհրդային Ռուսաստանի համար», – գրում է նա: Ռուսները պատրաստ էին հաշտվել կործանարար գնաճին, իրենց խնայողությունների ոչնչացմանը, աշխատատեղերի կորստին և արդյունաբերության մեծ մասի փակմանը, քանի որ այդ դժվարությունները մեղմացվեցին, առնվազն մինչև վերջերս` առաջարկելով գոյատևում ցածր վարձավճարներով, անվճար բուժսպասարկումով, կենսաթոշակային համակարգով և համընդհանուր բարեկեցության այլ միջոցներով: Հին ու նոր կառույցների այս զուգահեռությունը հարթեց կապիտալիզմի անցումային ճանապարհը և կանխեց զանգվածային ապստամբությունը:
Հին ու նոր կառույցների այս զուգահեռությունը հարթեց կապիտալիզմի անցումային ճանապարհը և կանխեց զանգվածային ապստամբությունը:
Վուդը քանդեց երրորդ առասպելը, որը կապված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ: Ռուսաստանի հետ արևմուտքի հարաբերությունները սրվում են, նրա փաստարկները արժանի են ընդարձակ լսարանի, քանի դեռ Կրեմլի հետ անիմաստ հակասությունների հետևանքով ավելի շատ ռեսուրսներ չենք կորցնել, կամ որ ավելի վատ է, մեծանում է զինված բախումների հավանականությունը:
Ըստ Վուդի, հիմնական փաստը այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքի ու հետխորհրդային Ռուսաստանի միջև ուժի և ռեսուրսների անհավասարակշռություն կա: 1990-ականներին Արևմուտքը ցանկանում էր առավելության հասնել և ՆԱՏՕ-ի ընդլայնումը զայրացրեց Ռուսաստանի էլիտային ու հասարակ ժողովրդին: Իհարկե, ոչ սկզբում: Ելցինի ժամանակ և Պուտինի կառավարման առաջին տարիներին ռուսները ցանկանում էին լինել ԱՄՆ-ի ղեկավարությամբ զարգացած երկրների լիբերալ ինտերնացիոնալիստների բլոկի մի մասը: Այդ գաղափարից նրանք հրաժարվեցին, երբ Արևմուտքը մերժեց ՆԱՏՕ-ին միանալու Ռուսաստանի առաջարկները: Այնուհետև Վաշինգտոնն աջակցեց 2003 և 2004թ.թ.-ի գունավոր հեղափոխություններին Վրաստանում և Ուկրաինայում: Նույնիսկ 2011 թվականին, երբ Դմիտրի Մեդվեդևն էր նախագահ, արտաքին քաղաքականության գլխավոր խնդրի հարցում Ռուսաստանը զիջումների գնաց, Անվտանգության Խորհրդում հրաժարվեց օգտագործել վետոի իրավունքն ու արգելափակել Արևմուտքի ներխուժումը Լիբիա:
Կարդացեք նաև.
Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը քրդերին հարվածի տակ է դնում
Պուտինը զգուշացնում է միջուկային պատերազմի վտանգի մասին
Ի՞նչ գիտենք մենք ռուսական քարոզչության մասին
2014 թվականին ուկրաինական երկրորդ ճգնաժամը հաստատեց բաժանումը, չնայած Վուդը ենթադրում է, որ Պուտինի թշնամական արձագանքներն ավելի շուտ նման են տակտիկական իմպրովիզացիայի, այլ ոչ թե խիստ պլանավորված հակաարևմտյան ռազմավարության: Արևմտյան ընտրություններին միջամտելով Ռուսաստանը պատասխանում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի նախորդ ու դեռ շարունակվող ջանքերին՝ ուղղված նախկին խորհրդային ճամբարում քաղաքացիական հասարակության խմբերին և տեղական ԶԼՄ-ներին հակակրեմլյան փոխփոխությունների քարոզարշավ անցկացնելուն: Յուրաքանչյուր կողմի գործունեությունը օգնում է մյուսին: Արևմտյան պատժամիջոցները հնարավորություն տվեցին Պուտինին միավորել իրեն աջակցող ընտրազանգվածին, մինչդեռ Ղրիմի անեքսիայից և Արևելյան Ուկրաինայում ուժի կիրառումից շահեց Արևմուտքը: Կրեմլի գործողություններն Արևմուտքին հնարավորություն տվեցին վերադառնալ Ռուսաստանի սառը պատերազմի կարծրատիպերին, ընդլայնել աջակցությունն ուկրաինական հասարակությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, ամրապնդել ռազմական կապերը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի զինված ուժերի միջև, դաշինքին ավելի մոտեցնելով Ռուսաստանի կենտրոնին:
Մենք նոր սառը պատերազմի մեջ չենք, քանի որ չկա սոցիալ-տնտեսական կամ գաղափարական համակարգերի մրցակցություն: Ռուսաստանն Արևմուտքի դեմ չէ, այլ, ըստ Վուդի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ «ոչ արևմտյանի մի մասն է»: Այս երկիրը բնակչության նվազման հարցում միջին կարգավիճակ ունի, ՀՆԱ-ով Բրազիլիայի և Թուրքիայի մակարդակին է, ռազմական բյուջեն կազմում է ՆԱՏՕ-ի բյուջեի 8% -ը: Թեկնածու եղած ժամանակ Թրամփը Ռուսաստանին իրական մրցակից չէր համարում, չխոսելով արդեն սպառնալիքի մասին, բայց նրա հետ որպես նախագահի, մեծ գործարք կնքելու Պուտինի հույսերը չիրականացան: Ռուսաստանն արտաքին քաղաքականությունում և երկրի ներսում մի տեսակ անորոշության մեջ է և այդ վիճակում կմնա որոշ ժամանակ: Pax Americana-ի աստիճանական անկումը և Չինաստանի վերելքը նոր հնարավորություններ կբացեն՝ դրական և բացասական: Պուտինի և նրա իրավահաջորդների հայրենասիրական մոբիլիզացիան բավարար չի լինի սոցիալական ու տնտեսական խռովությունները կարգավորելու համար, եթե երկարաժամկետ հեռանկարում էլեկտրաէներգիայի գները չնվազեն: Այս պահին, քանի դեռ Արևմուտքը պահպանում է իր հակառուսական թշնամական դիրքորոշումը, Ելցին/Պուտին համակարգը համեմատաբար անվտանգ է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ